Աֆղանստանում կառավարող «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը հերքել Է երկրի վարչապետի փոխվելու մասին ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները:
«Վարչապետի փոխվելու մասին մի քանի ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը, ոչ մի փոփոխություն նախարարների կաբինետում կամ այլ գերատեսչություններում տեղի չի ունեցել»,-Մուջահիդը գրել Է Twitter-ում:
Bawaba al-Ahram եգիպտական հրատարակությունն ավելի վաղ հաղորդել Էր, որ թալիբների կառավարությունում հանգուցային փոփոխություններ են տեղի ունեցել Ղանդահարում տեղի ունեցած նախարարների կաբինետի նիստի ընթացքում: Մասնավորապես, հրատարակությունը նշել Է, որ Աբդուլ Ղանի Բարադարը նշանակվել Է վարչապետ՝ այդ պաշտոնում փոխարինելով Հասան Ախուդին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: