Friday, 26 06 2026
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

ՏՏ ոլորտի կազմակերպություններին նոր աշխատատեղերի համար վերադարձվելու է վճարված եկամտահարկի 50 տոկոսը

Կառավարությունը հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը։ Կառավարությունը նախագիծը հաստատեց մարտի 24-ի Կառավարության նիստի ժամանակ։ Նախագիծը ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Այս նախագծով ՏՏ ոլորտի կազմակերպություններին որոշակի պայմաններ բավարարելու դեպքում վերադարձնում ենք նոր ստեղծված աշխատատեղերի համար վճարված եկամտային հարկի 50 տոկոսը։ Նպատակները երկուսն են. նախ ունենք ֆրիլանսերների մեծ խումբ, ովքեր գործում են ստվերում, այսինքն՝ տնային պայմաններում, աշխատում են տարբեր պայմանագրերով դրսի կազմակերպությունների կամ դրսի պատվիրատուների հետ և ստվերում են գտնվում։ Մենք այնպիսի պայմաններ ենք առաջարկում, որպեսզի օրինական գործունեության ժամանակ գրանցված լինելու դեպքում օգտվեն պետական սոցիալական կրեդիտներից և չգրանցված լինելը ավելի ձեռնտու չլինի, քան գրանցված լինելը։ Երկրորդը՝ տարբեր երկրներ պայքարում են բարձր որակավորում ունեցող ՏՏ մասնագետներին երկրի ներսում պահպանելու համար և այստեղ մեծ մրցակցություն է։ Մասնավորապես՝ տարբեր տեսակի արտոնություններ են գործում թե եվրոպական երկրներում, թե ԱՊՀ երկրներում։ Մասնավորապես՝ Ուզբեկստանում, Վրաստանում կան ՏՏ ոլորտի արտոնությունների տարատեսակ լայն մեխանիզմներ»,- ասաց Բադասյանը։

ՊԵԿ նախագահը նշեց, որ ցանկություն ունեն այնպես անել, որպեսզի հայկական ՏՏ ընկերությունները մրցունակ լինեն այս առումով։ Բադասյանը ներկայացրեց, թե ինչ պայմաններ են սահմանել արտոնության տրամադրման համար։

«Գործունեություն պետք է իրականացնեն առևտրային կազմակերպությունները և ԱՁ-ները այնպիսի դասակարգիչներով, որոնք վերաբերելի են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին։ Մարտի 1-ի դրությամբ աշխատատեղերի քանակը պետք է ավելանա առնվազն 50-ով, նկատի ունեմ թե աշխատանքային, թե քաղիրավական պայմանագրերը։ Եվ այդ 50 հոգու աշխատատեղի դեպքում մարտի 1-ին նախորդող վերջին վեց ամսվա ընթացքում իրենք չպետք է եկամտային հարկ վճարած լինեն։ Այսինքն՝ բոլորովին նոր ստեղծված աշխատատեղերի մասին է խոսքը։ Նրանք չպետք է ունենան նաև 100 հազար դրամը գերազանցող հարկային պարտավորություններ։ Այս պայմաններին բավարարելու դեպքում թե գործող, թե նոր ստեղծված ընկերությունները 50 նոր աշխատատեղ ապահովելու դեպքում կստանան պետության կողմից վճարված եկամտային հարկի նոր աշխատատեղերի 50 տոկոսը որպես պետական աջակցություն, ինչը հնարավորություն կտա գործատու-աշխատող մակարդակում կանոնակարգել իրենց հարաբերությունները և լավ պայմաններ ապահովել ՏՏ ոլորտի մասնագետների համար։ Եվ լիազոր մարմինը, որը վերադարձնելու է եկամտահարկը, լինելու է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը»,- եզրափակեց Բադասյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում