Եվրամիությունը հավանություն Է տվել Ուկրաինայի հետ համաձայնագրին գաղտնի տեղեկատվությունը Կիեւին փոխանցելու շուրջ, որն ունի Միությունը: Մարտի 23-ին այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ: Ինչպես գրում Է գործակալությունը, համաձայնությունը Եվրամիությանը թույլ կտա Կիեւին հանձնել այնպիսի նյութեր, ինչպիսիք են արբանյակային լուսանկարները: Bloomberg-ի զրուցակիցների խոսքով՝ համաձայնագիրը վավերական կլինի մեկ տարի եւ նախատեսում Է երկարաձգման հնարավորություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:










































