Sunday, 21 06 2026
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում

Սամվել Մայրապետյանի հետ են եղել բոլոր արիշ-վերիշները․ Սիլվա Համբարձումյանը կրկին արձագանքում է Քոչարյանին

Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ոչ միայն իրեն մեղավոր չի ճանաչում, այլև մեղադրանքը համարում է անհեթեթ և իրականության հետ առնչություն չունեցող։

Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանի գործով որպես մեղադրյալ ներգրավված են Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Նրանք երկուսն էլ մեղադրվում են գործարար Սիլվա Համբարձումյանի կողմից կաշառք տալու մասին ցուցմունքների հիման վրա:

Հիշեցնենք, որ դատարանում հրապարակվել է մեղադրական ճառի եզրափակիչ մասը, ըստ որի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի մաս 4 կետ 2-ով նախատեսված արարքը, իսկ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի մաս 4 կետ 2-ով և 190 հոդվածի մաս 3 կետ 1-ով նախատեսված արարքները։

Ըստ մեղադրանքի Ռոբերտ Քոչարյանը Սիլվա Համբաձումյանի ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 մլն ՀՀ դրամին համարժեք 3 մլն  ԱՄՆ դոլար կաշառք։

Քոչարյանը երեկ դատարանում նորից պնդեց՝ Սիլվա Համբարձումյանին ընդհանրապես չի ճանաչում և իր համար  ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչու է մեղադրող կողմը որոշել, որ ինքն ունի վարչարարատնտեսական իրավասություններ և այս դեպքում չի հասկանում, թե տվյալ դեպքում իր որ լիազորություններն է օգտագործել կամ չի օգտագործել։

Քոչարյանը նաև նշեց, որ լիցենզիայի և վաճառքի հարցերը չեն ենթադրում որևէ պետական որոշում կամ համաձայնություն։

Ինքը՝ Սիլվա Համբարձումյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ քանի որ գործը հասել է ապացույցների փուլ, ինքը ձեռնպահ կմնա մեկնաբանություններ տալ. «Ես կրկնում եմ, որ իրեն՝ Ռոբերտ Քոչարյանին, չեմ ճանաչել, միջնորդը Սամվելն  է Մայրապետյան։ Սամվելի հետ են եղել բոլոր արիշ-վերիշները։ Առերեսման ժամանակ եմ միայն տեսել, հետո էլ չեմ տեսել: Մայրապետյանն ասել է՝ գումարը փոխանցել եմ իրեն, բայց չգիտի ինչի համար։ Ոչ ընդդիմացել է, ոչ էլ… Ես պնդելու եմ իմ՝ ցուցմունքում ասածները»,-ասաց Համբարձումյանը։

Անդրադառնալով լիցենզիա տալու հետ կապված Քոչարյանի պարզաբանումներին՝ Համբարձումյանը նշեց. «Այն ժամանակ այդ ո՞վ էր առանց իրենց գործարք կատարում, ես այս ամբողջ տարիներին իմացել եմ, թե ով ինչպես է առաջ գնացել և ինչ պայմաններում։ Կարող է լիազորություն չի ունեցել օրենքով, բայց գոյություն ունեցել է զանգերի ինստիտուտը։ Ո՞վ չգիտի, որ նախկին իշխանության ժամանակ գոյություն ուներ զանգերի ինստիտուտը»:

Հիմա, նրա խոսքով, մեծամասնությամբ փոփոխվել է, բայց կան տեղեր, որ կաշառքը իր դերն ունի, որտեղ հինը կա, այնտեղ կաշառքը կա։

Սիլվա Համբարձումյանը նշեց, որ լիահույս է՝ այս անգամ արդարությունը կհաղթի։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում