Monday, 22 06 2026
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Առաջիկա օրերին նորություն կլինի դեպի Արցախ գազամատակարարման շուրջ բանակցություններից

Նախօրեին Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը: Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։ Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է Արցախի բնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նենգ գործին և դիմում հանցավոր քայլի։

Նշվում է, որ Արցախում ռուս խաղաղապահների հրամանատարությունը բանակցում է ադրբեջանական կողմի հետ՝ գազամատակարարումը վերականգնելու համար:

Հիշեցնենք, որ Արցախն ավելի քան տասը օր զրկված էր գազից, գազամատակարարումը վերականգնվել էր մարտի 17-ին, և ահա դրանից մի քանի օր անց կրկին գազամատակարարումը դադարեցվել է:
Այս պահին Արցախում սպասողական վիճակ է, բոլորը սպասում են ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների միջև բանակցությունների արդյունքներին: Արցախիցները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին, որ որևէ խուճապ Արցախում չկա, մարդիկ սովորել են, գազը չկա, հոսանքն են օգտագործում, դա էլ չլինի փայտ կօգտագործեն. «Մենք ուրիշ գնալու տեղ չունենք: Ոչ տրամադրություն ունենք, ոչ ցանկություն: Մեր հողն է, մնալու ենք. Երկու հազար տարի մեր ժողովուրդն առանց գազ ապրել է, էլի կապրի»:

Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔԴՄ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ակնկալում են, որ առաջիկա օրերին նորություն կլինի բանակցություններից. «Արդեն տարբերություն չկա, թե որ մակարդակով են գնում բանակցությունները, ամբողջությամբ պետք է բոլորս միասին արդյունք ապահովենք: Կոնկրետ կարող եմ ասել, որ ռուս խաղաղապահները բանակցությունների գործընթացում ներգրավված են: Եկեք չխանգարենք գործընթացին: Գազն Արցախ հասցնելու այլընտրանքային ճանապարհներ այս պահին չունենք, բայց դա էլ է քննարկվում: Այս պահին դա Հայաստանից եկող միակ գազատարն է»,-ասաց նա՝ բացառելով, թե հնարավոր է Ադրբեջանից գազ ստանալ:

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին խաղաղապահների միջնորդությամբ փորձ է արվում կարգավորել խնդիրը. «Հիմա կոնկրետ ովքեր են բանակցում ռուս խաղաղպահների հետ, ես տեղյակ չեմ, անձերի հետ կապված որևէ բան հաղորդել չեմ կարող»,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում