Քիչ առաջ մեկնարկեց ՀԱԿ-իշխանություն երկխոսության վեցերորդ ռաունդը: Այժմ ընթանում է երկխոսությունը փակ դռների ետևում:
Հիշեցնենք, որ հանդիպմանը ներկա են իշխանական և ընդդիմադիր պատվիրակությունների բոլոր անդամները, այդ թվում ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ վերցերորդ աշխատանքային հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 19-ին, սակայն պատվիրակությունների ղեկավարներ Լևոն Զուրաբյանի և Դավիթ Հարությունյանի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ վերջնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել հանդիպումը օգոստոսի 23-ին, ժամը 12-ին անցկացնելու մասին:











































