Սլովենիայի ԱԳ նախարար Անժե Լոգարը հայտարարել Է, որ ԵՄ ԱԳ նախարարները որոշում կընդունեն ռուսաստանյան նավերի համար նավահանգիստները փակելու եւ Ռուսաստանից Էներգակիրների ներմուծման արգելքի մասին:
Մարտի 21-ին Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարությունների ղեկավարների խորհրդի սկսվելուց առաջ նա հայտարարել Է, որ ԵՄ ԱԳՆ-ի այսօրվա խորհրդի գլխավոր թեման լինելու Է Ուկրաինայի իրադրությունը եւ Ռուսաստանի հատուկ գործողությունը: «Պատասխանը պետք Է ընդհանուր լինի տնտեսական ոլորտում: Ուստի մենք կխստացնենք պատժամիջոցները եւ կփակենք նավահանգիստները: Մենք նաեւ կդիմենք Էներգակիրների ներմուծման արգելքի: Մենք նաեւ Ուկրաինային ցույց կտանք պարզորոշ եվրոպական հեռանկարը»,-հայտարարել Է Լոգարը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն նաեւ հատուկ ներկայացուցիչ կուղարկի, Սլովենիան իր ներկայացուցչին կուղարկի Կիեւ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Ռուսաստանին զսպելու եւ թուլացնելու քաղաքականությունը Արեւմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն Է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արեւմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն Է:
Պուտինը հայտարարել Է նաեւ, որ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը Ռուսաստանի հանդեպ պարտավորությունների դեֆոլտ են հայտարարել՝ սառեցնելով նրա արժութային պաշարները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








































