Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում ռազմական արտաքին միջամտությունը բացառված է:
Ինչպես տեղեկացնում է РИА «Новости»-ն, Լավրովը մասնավորապես ասել է. «Չեմ կարծում, որ որևէ առողջ մարդ կարող է մտածել Սիրիա ռազմական ներխուժում պլանավորելու մասին: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, չնայած ուշացումներով, բայց ընդունում է նոր ռեֆորմներ իրականացնելուն ուղղված օրինագծեր, հայտարարում է ընտրություններ անցկացնելու մասին և հրավիրում է բոլոր ցանկացողներին միասին լուծել երկրում առաջացած ճգնաժամը»:
Այս մասին Լավրովը հայտարարել է Սալվադորի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ:






































