Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հայ-թուրքական գործընթացը Թուրքիան համապատասխանեցնում է Ադրբեջանի դիրքորոշման և շահերի հետ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Ռուս-ուկրաինական  ռազմական հակամարտության ֆոնին Թուրքիան՝ 2023-ին ընտրությունների պատրաստվող Էրդողանի գլխավորությամբ  ինչպիսի՞ դեր կստանձնի։ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում և ընդհանուր տարածաշրջանում։ Ի՞նչ ազդեցություններ ու ռիսկեր կունենա Հայասատնի, հայ-ադրբեջանական  հարաբերությունների  վրա  այս փոփոխությունը։ Այս առումով Անթալիայի համաժողովում ի՞նչ կարևոր ուրվագծումներ եղան։

Ռուս-ուկրաինական ռազմական բախումները  թե´ Ռուսաստանի  համար, թե´ բոլոր շահագրգիռ կողմերի  համար, և թե´ միջազգային հարթակում  ետին պլան մղեց հայ-թուրքական երկխոսության, հարաբերությունների կարգավորման  գործընթացը, այդ թվում՝ նաև  Թուրքիայի համար այն երկրորդական  նշանակություն է  ձեռքբերում։ Բայց այնուամենայնիվ, թեև շատ դանդաղ, բայց գործընթացն առաջ է գնում այնպես, ինչպես նպատակադրել ու նախատեսել  է Թուրքիան։ Թուրքիան Անթալիայի ժողովում  դարձյալ անթաքույց ցույց տվեց, թե ինչ է հասկանում առանց նախապայմանների երկխոսության շարունակության ենթատեքստում։  Նա հստակ շեշտում է ևս մեկ անգամ, որ այդ գործընթացը պետք է համապատասխանեցվի Ադրբեջանի դիրքորոշման և ըստ էության շահերի հետ։ Սա արդեն նախապայման է Թուրքիայի կողմից։ Ավելին՝  նույն հանդիպման ժամանակ Թուրքիայի  ԱԳՆ-ն Արարատ  Միրզոյանի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում հայտարարեց, որ հույս ունի՝ Հայաստանը  կվավերացնի Ադրբեջանի առաջարկած  Խաղաղության   համաձայնագիրը։ Այսպիսով՝ Թուրքիան  ցույց տվեց, որ հայ-թուրքական  հարաբերություններում կարևոր, նույնիսկ որոշիչ դեր ունի Ադրբեջանի գործոնը։

Ինչ վերաբերում է տարածաշրջանում Թուրքիայի դերակատարման փոփոխմանը, ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում այն  ավելի է մեծանալու։ Պատահաական չէ, որ Անթալիայի ֆորումի ժամանակ Թուրքիայի ԱԳՆ Չավուշօղլին ուրախությամբ և հպարտությամբ նստեց Զելենսկու և Լավրովի միջև՝ հատուկ ընդգծելով իր միջնորդական  դերի կարևորությունը։ Այս իրողությունները  Թուրքիայի  իմիջին միանշանակ դրական են ազդելու, այսպես  ի լուր աշխարհի և ներքին լսարանին ցույց տալու իր համար բարեկամական երկու երկրների միջև խաղաղություն հաստատելու կարողունակությունն ու բարի կամքը։ Մյուս կողմից,սակայն, պետք է նշել,որ ռուս-ուկրաինական բախումների պատճառով Թուրքիան  շատ լրջորեն  վնասներ է կրելու Ուկրաինայի հետ ռազմաարդյունաբերական  շահավետ համագործակցությունը։ Թուրքիան և Ուկրաինան  ունեին ռազմական  տեխնիկայի՝ զրահամեքենաների, տանկերի, ռազմական ավիացիայի շարժիչների արտադրության պայմանագրեր, որոնք անհնար էր իրականացնել  Թուրքիայում անհրաժեշտ  տեխնոլոգիաների բացակայության պատճառով, սակայն դրանք հնարավոր էին հաջողությամբ իրականացնել Ուկրաինայում, և դա  շատ նշանակալի ձեռքբերում էր Թուրքիայի համար։ Եվ ահա 20 օրից ավել տևող պատերազմում Ռուսաստանը իր ռազմական գործողությունների ընթացքում արդեն հասցրել է ոչնչացնել այդ գործարանները։

Գալով Հայաստանի ռիսկերին՝ նշեմ, որ մշտապես ռուս-թուրքական հարաբերություններում  Թուրքիան ինչ-ինչ  զիջումների դիմաց փոխադարձ ինչ-որ բաներ է պահանջել և պահանջելու է  հաստատ՝ դա կլինի Արցախի, Սիրիայի կամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերում։  Ընդհանրապես Պուտինը շատ հարցեր է  համաձայնեցնում Թուրքիայի հետ, համենայնդեպս գոնե առերևույթ այդ կանոնները շարունակում է պահպանել, և հիմա էլ չի բացառվում։ Այս պարագայում, եթե ՌԴ-ն սկսեց պարտվել, ապա մեզ համար շատ լուրջ անվտանգային խնդիրներ կարող է առաջանալ։ Պարզապես Թուրքիան կարող է ձեռքերին ազատություն տալ՝ ընդհուպ գոյապահպանական սպառնալիք դառնալ մեզ համար՝ օրինակ ծայրահեղ դեպքում Հայաստանը անեքսիայի ենթարկելով ընդամենը ժամերի ընթացքում, որովհետև իրականությունը ցույց է  տալիս, որ մենք անգամ ադրբեջանական ներխուժումներին պատրաստ չենք դիմագրավել, և կմ առ կմ առաջ են գալիս։ Հուսամ  Ռուսաստանն այդքան խոցելի վիճակում չի հայտնվի և այս վատատեսական սցենարը  չի լինի երբեք։

Al-Monitor-ի հոդվածում վերջերս կարծիք է  հայտնվել  որ Թուրքիայի նախագահը ճգնաժամի կառավարման վարպետ է, և նույնիսկ ռուսական ներխուժումն Ուկրաինայում կարող է  պարգև լինել  նրա համար,  հատկապես այն առումով, որ կկարողանա տնտեսական խնդիրների խորացումը բարդել  այս պատերազմի վրա։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ չափով են ռեալ և արդարացված նման պնդումները։  Ընդհանրապես Թուրքիայի համար  ի՞նչ հնարավորություններ ու ռիսկեր  կառաջացնի

Հասարակական տրամադրությունները ընդհանրապես  կարող են շատ արագ փոխվել, երբ երկրին սպառնացող վտանգ, անվտանգության համար սպառնալիք է առաջանում: Դա կարող է  լինել իրական կամ իշխանությունների կողմից հորինված: Թուրքիայի  պատմության  մեջ այդպիսի դեպքերը շատ են։ Օրինակ՝ երբ  իշխանությունները  կորցրել են  վարկանիշն ու  հեղինակությունը, բարձրացնելու նպատակով դիմել են տարբեր  արկածախնդրությունների: Վերջին հիշարժան  իրադարձություններից է, երբ ներկայիս իշխանությունը քիչ ձայներ  հավաքելով  խորհրդարանական ընտրություններում և խնդիրներ ունենալով,   քրդական բանվորական կուսակցության դեմ  բռնաճնշումներ գործեցին ահաբեկչության դեմ  պայքարի անվան տակ, կամ երբ Սիրիայում  ռազմական գործողություններ սկսվեցին, թուրք հասարակությունն ու բոլոր  քաղաքական ուժերը համախմբվեցին իշխող ուժի շուրջ: Այդպես եղավ նաև, երբ, օրինակ,Սիրիայում Ռուսաստանի ինքնաթիռ կործանվեց: Հիմա էլ և´ ընդդիմությունը և´ իշխանությունը միակարծիք են. Ռուսաստանի հաղթանակն այս պատերազմում սպառնալիք է իրենց համար, և Թուրքիան ամեն ինչ պետք է  անի, որպեսզի Ուկրաինան հաղթի, որովհետև Ռուսաստանի  հաղթանակի դեպքում հաջորդ թիրախը կարող է  Թուրքիան  լինել։  Այս համատեքստում հիմա սպասելի  է, որ տնտեսական, նաև քաղաքական մարտահրավերների վտանգը որոշակիորեն կնվազեցնի դժգոհությունը, բայց չեմ կարծում,որ իշխող ուժին կհաջողվի  ավելի ու ավելի խորացող ճգնաժամն ամբողջությամբ  բարդել ռուս-ուկրաինական պատերազմի վրա և ջրից չոր դուրս գալ:

Հիշեցնենք, որ 2021թվականի ապրիլի 27-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ոչ միայն  խստորեն դատապարտում և մերժում է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի 2021 թվականի ապրիլի 24-ի հայտարարությունը 1915 թվականի ցեղասպանության մասին,այլև ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քիլիչդարօղլուն քննադատել է իշխանություններին սխալ արտաքին քաղաքականություն վարելու համար, ինչը և, ըստ նրա, հանգեցրել է Միացյալ Նահանգների նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն:

Մյուս կողմից, այո´, Թուրքիան սկսել է   ռուս-ուկրաինական պատերազմից օգուտներ քաղելու ուղղությամբ աշխատել, սկսել է Իսրայելի, Արաբական էմիրությունների հետ  ընդգրկուն համագործակցություն հաստատելու ուղիներ փնտրել, բացի այդ՝ պատժամիջոցների պատճառով երկրից դուրս եկող ռուսական մեծ բիզնեսի համար 80 միլիոնանոց Թուրքիան շատ ձեռնտու սպառման շուկա կարող է դառնալ և ինչ-որ  չափով լրացնել պատերազմի հետ կապված վնասները։  Եթե հաջողվի որոշակիորեն կայունացնել տնտեսական վիճակը կամ ավելի քիչ տուժած դուրս գալ  այս ճգնաժամից, ապա, բնականաբար, Էրդողանի  վարկանիշը փոքր-ինչ  կբարձրանա: Իսկ այս նպատակով Էրդողանն ամեն ինչ կանի այս կարճ ժամանակահատվածում՝ մինչև 2023 թվականը՝ ինչ-որ կերպ իրավիճակը փոխելու ուղղությամբ։ Պատահական չէ, որ բավականին  զգուշավոր է ՌԴ-ի հետ, չի ուզում փչացնել քաղաքական-տնտեսական կապերը։ Իր վարկանիշի և իմիջի  բարձրացման  համար է նաև, որ Էրդողանը  Հայաստանի հետ  փորձում  է հարաբերությունները կարգավորել, սահմանը բացել։ Այս պահի դրությամբ, սակայն, լրջորեն  վտանգված  է Էրդողանի ընտրվելու հավանականությունը, քանի որ նրա վարկանիշը շարունակում է  ընկնել՝ հասնելով 25 տոկոսի և իմ կարծիքով՝դժվար թե հաղթահարի։ Բացի այդ՝ Էրդողանին  մրցակից, բավականին ազդեցիկ ու լավ վարկանիշ ունեցող ընդդիմադիր ուժեր կան, որոնցից իր բարձր հնարավորություններով առանձնանում է ժողովրդա-հանրապետական  կուսակցությունն իր առաջնորդով ՝Քեմալ Քիլիչդարօղլի, բավականին լավ վարկանիշ ունի նաև ընդդիմադիր գործիչ Ստամբուլի  քաղաքապետը՝ Էքրեմ Իմամօղլին, ով մի քանի սոցհարցումների արդյունքով  Էրդողանից առաջ է, բայց, կրկնում եմ,մինչև 2023թվականը դեռ բավականին ժամանակ կա, և չգիտենք,թե ինչ փոփոխություններ կլինեն Թուրքիայում և աշխարհում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում