«Սահմանադրական Իրավունք Միություն» (ՍԻՄ) կուսակցության «Իրավունք» թերթն այսօր ազդարարել է, որ մարտի 19-ին Երեւանում կայանալու է «Ո՛չ ասենք նացիզմին» երթը:
«Մարտի 19-ին, ժամը` 15:00-ին, արի՛ Շահումյանի արձանի մոտ: Երթով շարժվենք դեպի Ռուսաստանի դեսպանատան շենք եւ մեր աջակցությունը հայտնենք անկախության ու ինքնորոշման համար պայքարողներին` լինի Արցախում, Ղրիմում, թե` Դոնբասում», – ասված է հաղորդագրության մեջ:










































