«Բարսելոնա»-ն 5 անպատասխան գնդակ ուղարկեց Իտալիայի առաջնության երրորդ մրցանակակիր «Նապոլի»-ի դարպասը և նվաճեց Ժոան Գամպերի գավաթը:
Կատալոնական ակումբի կազմում իր առաջին գոլը խփեց Սեսկ Ֆաբրեգասը (25 ր.), մեկական գոլի հեղինակ դարձան Կեյտան (30 ր.) և Պեդրոն (62 ր.), վերջին 2 գոլը խփեց ընդմիջումից հետո խաղադաշտ մտած Մեսսին:








































