Միջազգայնագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ Թուրքիան խելամիտ ձևով է օգտվում ստեղծված իրավիճակից․ «Կանխատեսելի է, որ Թուրքիայից ՌԴ-ի տնտեսական կախվածությունը մեծանալու է: Թուրքիան ՌԴ-ի համար դառնում է կարևոր գործընկեր»:
Պետրոսյանի կանխատեսմամբ՝ գազի ավելցուկ ունենալու դեպքում, ՌԴ-ն հնարավոր է ԵԱՏՄ երկրների համար գները իջեցնի: Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին, միջազգայնագետը նշեց, որ այդ հեռախոսազրույցը ԱՄՆ-ի կողմից հստակ ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին: