Պաղեստինցի գրոհայինները խախտել են Իսրայելի հետ հրադադարի պահպանման համաձայնությունը:
Գազայից Իսրայելի տարածքի վրա կրկին հրթիռներ են նետվել, չնայած երեկ ձեռք բերված համաձայնությանը: Հրթիռակոծման պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել «Ազգային դիմադրության կոմիտեներ» կազմակերպության անդամները: Ինչպես տեղեկացրել էինք նախկինում, Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակման հետևանքով սպանվել էր այս կազմակերպության ղեկավարը` Գամալ ալ-Նեյրաբը:
Հիշեցնենք, որ երեկ Համասը հայտարարել էր Իսրայելի հետ կրակի դադարեցման համաձայնություն կնքելու մասին:








































