ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն,ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը կարծում է, որ ճիշտ է ոչ թե հայ-թուրքական, այլ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում ձևակերպումը, հավելելով, որ հայ-թուրքական հարաբերություներից բխելու են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները․ ինչը բարդացնում է մեր վիճակը:
Մելքոնյանի խոսքով՝ Թուրքիան ամեն ինչ անում է, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մեջ սեպ խրի․ «Սփյուռքը Հայոց ցեղասպանության խնդրում զգայուն է․ տարածքային հատուցման տերը հենց նրանք են: Թուրքիան հիվանդագին է ընդունում Սփյուռքի մասնակցությունը Ցեղասպանության հարցին:
Ինչ վերաբերում է ԱՄՆ կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, ապա Մելքոնյանը նկատեց․ «Ցեղասպանության ճանաչումով ԱՄՆ-ն դեղին քարտ ցույց տվեց Թուրքիային, բայց ասել, որ խնդիրը փակվել է՝ ճիշտ չէ: Հնարավոր է, որ Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը Թուրքիային ճնշելու փորձ էր»: