Լեհաստանի, Չեխիայի և Սլովենիայի կառավարությունների ղեկավարները մտադիր են երեքշաբթի ժամանել Ուկրաինայի մայրաքաղաք։
«Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին` իր գործընկերներ Պյոտր Ֆիալայի և Յանեզ Յանսայի հետ, այսօր կմեկնի Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և վարչապետ Դենիս Շմիգալին վստահեցնելու Եվրամիության աջակցության մասին». հայտնել է Լեհաստանի ԱԳՆ-ն։









































