«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ «Նեո-նյուս» ՍՊԸ-ն, որ նաև լրատվական գործունեություն է ծավալում՝ «neonews.am» անվանումով, մոտ 15 օր է՝ խլվել է բաժնետերերից.
«Ընկերության բաժնետեր և գործադիր տնօրեն Էդգար Հելհելյանը, ով նաև «Ազգային նոր պահպանողական շարժում» ՀԿ ղեկավարն է, վերջին շրջանում սկսել էր հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին հոդվածներ թողարկել»,- գրում է թերթը և հավելում.
«Նա հանդիպումներ էր ունենում Քոչարյանի մտերիմների հետ, փորձում էր համագործակցությունը դնել կոնստրուկտիվ հողի վրա, սակայն մեր աղբյուրները նշում են, որ այդպես էլ լեզու չեն գտել»։