Friday, 26 04 2024
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են

Մեծամորի ոստիկանները հայտնաբերել են էլեկտրոնային դրամապանակից փող հափշտակած անձին

ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները հայտնաբերել և բերման են ենթարկել քաղաքացու էլեկտրոնային դրամապանակից 300 հազար դրամ հափշտակած 26-ամյա երիտասարդին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Փետրվարի 3-ին ոստիկանության Մեծամորի բաժնում Տարոնիկ համայնքի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ իր էլեկտրոնային դրամապանակի հաշվից փող է հափշտակվել։

Փետրվարի 2-ին քաղաքացուն «SMS» հաղորդագրություն էր եկել, որ էլեկտրոնային դրամապանակում առկա գումարի հինգապատիկի չափով տրամադրվում են վարկեր, և որ այդ կազմակերպությունը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։ Դրանից հետո հաղորդագրությամբ քաղաքացուց պահանջել էին գաղտնաբառ, ինչն էլ նա հայտնել էր։ Գաղտնաբառը տրամադրելուց հետո ոչ միայն վարկ չէր ստացել, այլև էլեկտրոնային դրամապանակում առկա 300 000 դրամը ելքագրվել էր։

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները համագործակցեցին քրեական ոստիկանության և Արմավիրի մարզային վարչության ծառայողների հետ։ Պարզվեց, որ հանցագործությունը կատարել է Երևանի 26-ամյա մի բնակիչ։ Ճշտվեց նաև, որ նա գումարը կանխիկացրել էր Երևանի սուպերմարկետներից մեկում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ մարտի 3-ին 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մեծամորի բաժին, ապա ներկայացվել Արմավիրի մարզային քննչական վարչություն ու խոստովանել կատարածը։

Ըստ աղբյուրի՝ հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ զգոնության կոչ է անում՝ հորդորելով երբեք որևէ եղանակով չտրամադրել անձնական տվյալներն ու գաղտնաբառը կասկածելի ծագում ունեցող կազմակերպություններին կամ անձանց՝ հանցագործության զոհ չդառնալու համար։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում