Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Կրասնոդարը» Մոսկվայում 2։1 հաշվով առավելության հասավ «Սպարտակի» նկատմամբ։ Կրասնոդարի թիմը կարևորագույն հաղթանակ տարավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպորցյանի դուբլի շնորհիվ։ Մեր ֆուտբոլիստը հանդիպման 5-րդ րոպեին տուգանային հարվածով բացել էր խաղի հաշիվը, իսկ խաղավարտից 4 րոպե առաջ անվրեպ իրացնելով 11 մետրանոցը հաղթանակ էր պարգևել իր թիմին։ Սպերցյանը ճանաչվել է «Սպարտակ»-«Կրասնոդար» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ «Տուգանային հարվածի ժամանակ տեսա, որ «պատը» թերի է և որոշեցի ներքևից հարվածել։ Զգացմունքներս դժվար է բառերով նկարագրել։ Մեզ ոչինչ չի մնում անել, քան մինչև վերջ պայքարել։ Լեգեոներների հեռանալուց հետո ավելի շատ ենք համախմբվել։ Գուցե այսօր դժվար էր գնդակ պահելը, քանզի խաղում էինք «Սպարտակի» հետ Մոսկվայում, բոլորովին այլ որակի խաղադաշտում։ 11-մետրանոցն իրացնելիս մտածում էի՝ ուր եմ հարվածելու, սակայն ինձ օգնեց այն, որ վերջին պահին նայեցի դարպասապահին»,- խաղից հետո ասել է Սպերցյանը։
Նշենք, որ ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից ռուսական ակումբներին միջազգային բոլոր մրցաշարերից զրկելու որոշումից հետո «Կրասնոդարից» հեռացան գերմանացի գլխավոր մարզիչ Դանիել Ֆարկեն և միանգամից 9 լեգեոներներ։ Հիշեցնենք, որ միջազգային մրցաշարերից չեզոքացնելուց հետո ՖԻՖԱ-ն որոշում էր կայացրել, որի համաձայն ռուսական թիմերում հանդես եկող լեգեոներները մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտն կարող են միակողմանի խզել պայմանագիրն ու հեռանալ։ «Սպարտակի» դեմ մրցավեճում «Կրասնոդարը» դե յուր է խաղաց առանց լեգեոներների։ Նշենք, որ ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները ռուսական թիմերում չեն համարվում լեգեոներներ։ Բացի Սպերցյանից «Սպարտակիս» դեմ խաղում «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էր բելառուս պաշտպան Ալեքսանդր Մարտինովիչը։ Փաստորեն, կորցնլով հիմի զգալի մասը և գլխավոր մարզչին «Կրասնոդարը» անհավանական հաղթանակի հասավ Մոսկվայում։ Ի դեպ, «Սպարտակում» ելույթ ունեցող լեգեոներները դեռևս չեն հեռացել և մոսկովյան թիմը պայքարեց մարտական կազմով։ Ճգնաժամային իրավիճակում 21-ամյա Սպերցյանը իր վրա է վերցրել թիմի առաջատարի ծանր բեռը։ Մարտի 7-ին կայացած Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում ևս Սպերցյանը գոլի հեղինակ էր դարձել 11 մետրանոցից գրավելով «Ուրալի» դարպասը։ Այս մրցավեճը ևս ավարտվել էր «Կրասնոդարի» հաղթանակով՝ 2։1 հաշվով։ 21-րդ տուրից հետո հայ ֆուտբոլիստի թիմը 35 միավորով 5-րդն է և պայքարում է մրցանակային եռյակում հայտնվելու համար։ «Կրասնորդարի» փլուզվելուց հետո ռուսական մամուլը խոսում է վերջին հանդիպումներում հայ ֆուտբոլիստի և Կրասնոդարի թիմի ըստ էության ֆանտաստիկ արդյունքի մասին։ Այսօր Սպերցյանը դասվում է Ռուսաստանի Պրեմիեր լավագույն՝ և ամենահեռանկարային ֆուտբոլիստների շարքում։ Վերջին շրջանում բազմաթիվ մասնագետներ խիստ քննադատության էին ենթարկում Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբին, տաղանդավոր երիտասարդին ազգային թիմ չհրավիրելու համար։ Ուղիղ մեկ տարի առաջ Սպերցյանը կայացրել իր կարիերայի կարևորագույն որոշումներից մեկը նախըտնրելով ելույթ ունենալ իր հայրենիքի ազգային թիմում։
«Սպարտակի» հետ հանդիպումից հետո վստահաբար կարող ենք ասել, որ հայ կիսապաշտպանն ասեց իր խոսքը ռուսական լիգայում։ Ստեղծված իրավիճակում ժամանակն է, որ Սպերցյանը կայացնի իր կարիերայի կարևորագույն որոշումներից ևս մեկը։ Խոսքը «Կրասնոդարից» և ռուսական լիգայից հեռանալու մասին է։ Նախորդ տարվա դեկտեմբերին ուսական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Էդուարդ Սպերցյանը հնարավոր է կարիերան շարունակի Սանկտ Պետերբուրգի «Զենիթում»։ Նշվում էր, որ «Զենիթի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակը մեծ ցանկություն ունի հայ ֆուտբոլիստի հետ աշխատելու։
Նշվում է նաև, որ «Զենիթը» պաշտոնակապես հարցում է ուղարկել «Կրասնոդարին» բանակցություններ սկսելու նպատակով։ Կարծում ենք պարզ է, որ Սպերցյանը կարիերան չի շարունակի «Զենիթում»։ Փայուն ելույթներից հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն ակամայից կհայտնվի եվրոպական բարձրակարգ ակումբների դիտակետում։ Մեր հավաքականի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը կարող է և պատրաստ է խաղալ ավելի բարձր մակարդակի առաջնություններում։






































