Friday, 19 06 2026
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Իտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելը
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
08:50
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում նոր հարվածներ հասցնելու մասին
Նարեկ Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատւկ բանագնաց Յեհուդա Կապլունը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին
08:10
Շվեյցարիայում ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
07:50
Նավթի գներն աճել են – 18/06/26
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին՝ այն դիտարկելով որպես կանխարգելման օրակարգի անբաժանելի մաս

Մենք առաջ շարժվելու, այս դժվարությունները հաղթահարելու այլընտրանք չունենք. Վահագն Խաչատուրյան

Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ ժողովրդին տրված հետևյալ երդմամբ․ «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել ելույթով.

Անտարակույս է այն մտածողության ճշմարտությունը, որ ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր երկիր պետք է անցնի իր ճանապարհը, որն էլ բնութագրում է, թե ինչպիսի հասարակություն է ձևավորված, և կարող է արդյոք այդ հասարակությունը հաղթահարել այն դժվարությունները, որոնք ժամանակի և դեպքերի, իրադարձությունների թոհուբոհի մեջ առաջանում են նրա զարգացման ճանապարհին :

Մենք էլ անկախություն ստանալուց հետո ընտրեցինք զարգացման մեր ուրույն ուղին: Անցած երեսուն և ավելի տարիները մեծ փորձությունների ժամանակաշրջան էր մեր ժողովրդի, հայրենակիցների համար: Ցավոք, պետության կայացման այդ շրջանում եղան նաև կորուստներ, անդառնալի կորուստներ: Խոսքս վերաբերում է հատկապես մարդկային կորուստներին՝ ՀՀ քաղաքացիներին, ովքեր զոհվեցին՝ պահպանելով մեր հայրենիքը. հավերժ փառք ու պատիվ բոլորին:

Սա իհարկե մեծ ցավ է բոլորիս համար, բայց մյուս կողմից էլ պարտադրանք և հարկադրանք իշխանությանը՝ փոխելու իրավիճակը, համախմբելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, համայն հայությանը՝ վերականգնելու երկրի տնտեսական հզորությունը, ամրապնդելու անվտանգային համակարգերը, կառավարելի դարձնելու տեղի ունեցող գործընթացները, ստեղծելու և զարգացնելու ժամանակակից և ապագային միտված նոր տնտեսական համակարգ, իր ենթակառուցվածքներով, որը ճանապարհ կհարթի դեպի նոր որակի տնտեսություն՝ թռիչքաձև զարգացման մեծ պոտենցիալով:

2018թ. թավշյա հեղափոխությունն էլ արդյունք էր նոր նպատակների իրականացման մեծ հույսի և ակնկալիքի, որ կար շատ-շատերիս, մեր հանրության գերակշռող մասի մոտ: Մինչ հեղափոխական շրջանն արդեն հասցրել էր մարդկանց հուսալքել, հիասթափեցնել, հոռետեսության մթնոլորտ ձևավորել: Բոլորս կարիք ունեինք արմատական փոփոխությունների, և դրանք 2018թ. ապրիլին իրականություն դարձան: Սա էլ հերթական, նոր փորձություն էր պետության, քաղաքացիների համար: Վերջնական նպատակներին հասնելու ճանապարհը դժվար էր լինելու, ժամանակ պահանջող: Հույսն ու հավատը, սերը և համբերատարությունը նոր հեղափոխության հաջողությունների գրավականը պետք է լինեն:

Այսօր էլ, աշխարհաքաղաքական վերափոխումների, հետպատերազմյան այս ժամանակաշրջանում, երբ քովիդյան անորոշությունները դեռ շարունակվում են, երբ տնտեսական և սոցիալական դժվարությունները չեն չեզոքացվել, երբ պատերազմի վերքերը դեռ չեն սպիացել, երբ դեռևս չեն վերացել նոր բախումների և պատերազմների հնարավորությունները, երբ Արցախի մեր հայրենակիցների՝ իրենց հողում ապրելու իրավունքը դեռևս ապահովագրված չէ, մեզ բոլորիս, մեր պետությանը՝ Հայաստանի Հանրապետությանը, առավել քան հարկավոր է համբերություն, միասնություն, հույս, հավատ, սեր՝ մեր հայրենիքի, միմյանց նկատմամբ, որպեսզի իրար հետ միաբան աշխատենք և կերտենք մեր նոր Հայաստանը:

Ի՞նչ է հարկավոր մեզ իրավիճակը փոխելու, նախատեսված հեռանկարային ծրագրերը իրականացնելու ճանապարհին.

· Իրականության հետ առնչվելու համարձակություն և պատրաստակամություն, իրական իրավիճակները գնահատելու ունակություն,

· Տարածաշրջանային համագործակցության սահմանների ընդլայնում, խոչընդոտների վերացում,

· Սպասվող մարտահրավերներին դիմակայելու հանձնառություն և պատասխանատվություն,

· Ապագային միտված ծրագրերի իրականացում, որոնք իրենց բնույթով և նշանակությամբ պետք է լինեն ոչ միայն պետական, այլ նաև համազգային:

Համոզված եմ՝ բոլորս էլ ունենք մեր պատկերացումները երկրի, պետության, համայն հայության, Արցախի ապագայի մասին: Շատ կարևոր է, թե ի՞նչ Հայաստան ենք մենք ունենալու ապագայում, ինչո՞վ է ներկայանալի լինելու ապագա Հայաստանը: Հայաստանի ապագան պայմանավորված է լինելու մարդկային կարողություններով, գիտելիքով, բարձր տեխնոլոգիական տնտեսությանը միտված մարդկային մտքի, գիտելիքի կիրառմանը նպաստող համապատասխան միջավայրով:

Կրկին անդրադառնամ պետական ինստիտուտներին:

Որպես նորընտիր նախագահ՝ գիտակցում եմ այն պատասխանատվությունը, որ ստանձնում եմ, այն մարտահրավերները, որ կան և կարող են լինել Հանրապետության նախագահի՝ Սահմանադրությամբ նախատեսված լիազորություններն իրականացնելիս: Սակայն կա մի պարզ ճշմարտություն. առանց պետական մյուս ինստիտուտների՝ Ազգային ժողովի, կառավարության, դատական համակարգի հետ սերտ համագործակցության՝ ուղղված ՀՀ Սահմանադրության պահպանմանը, հաջողություն չի կարող լինել:

Համազգային և համապետական շահերի հրամայականը պահանջում է ամեն ջանք գործի դնել՝ հանուն մեր ժողովրդի բարօրության և հայրենիքի առաջընթացի: Դա էլ իր հերթին նախ և առաջ նշանակում է հանրության և համազգային լայն շրջանակների հետ աշխատանք. առանց դրա հնարավոր չէ գնահատել իրականությունը, երկրի իրական վիճակը, ուղղել բացթողումները և գտնել զարգացման նոր հնարավորություններ:

Համոզված եմ նաև, որ այսօր գոյություն ունեցող հիմնախնդիրներից շատերը կարելի է լուծել, երբ բոլորիս մոտ լինի գիտակցում, որ.

· միասին մենք կարող ենք բարգավաճել միայն ընդհանուր լավատեսության և հույսի պայմաններում,

· միասնությունն ուժի, պատվի և ընդհանուր բարիքի ճանապարհն է,

· մենք մեր ապագայի համար պարտական ենք մեր հավերժական արժեքների ուժին,

· միայն ազատությունը և ազատ մարդը կարող են երաշխավորը լինել մեր հարատևության, զարգացման,

· և ի վերջո, մեր շրջապատում, մեր իրականության մեջ կան մարդիկ՝ Երազողներ, ովքեր այսօր կերտում են ավելի լավ վաղվա օրը:

Սա մեր առաջիկա տարիների գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը պետք է դառնա: Մենք առաջ շարժվելու, այս դժվարությունները հաղթահարելու այլընտրանք չունենք: Մեր միասնությունը, միասնականությունը կարող են դրա գրավականը լինել: Շատ կարևոր է հատկապես ապագայի հեռանկարի և ապագա անելիքների մասին անդրադարձը: Փոքրաթիվ ժողովուրդները պետք է ավելի նորարար լինեն, ավելի ստեղծագործ:

Այս ամենին հնարավոր է հասնել միայն մրցունակ կրթական համակարգով, որը հնարավորություն կտա յուրացնել գործող և ստեղծել նորագույն տեխնոլոգիաներ: Կրթությունը, գիտելիքը, մշակույթը մեր ազգի երկարակեցության գրավականն են եղել:

Այս ամենին հասնելու համար մեզ հարկավոր են լայն քննարկումներ և համազգային ներառականություն Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցների մասնակցությամբ, հստակ տեսիլ, պատկերացումներ, գործունյա պետական ինստիտուտներ և ամուր պետություն, որտեղ մարդը և քաղաքացին կլինեն կենտրոնում, իսկ պետությունը երկրում կստեղծի այնպիսի պայմաններ, որտեղ բոլոր քաղաքացիները կլինեն ազատ, հավասար հնարավորություն կունենան բացահայտելու և զարգացնելու իրենց տաղանդները: Այս ամենի ապահովման և պետական ինստիտուտների սահուն աշխատանքին, ի շահ մեր պետության, պետք է լծված լինի նաև Հայաստանի Հանրապետության նախագահը:

Վերջում պարզապես ևս մեկ մեջբերում ՀՀ Սահմանադրությունից, որի հոդված 123-ում գրված է. «Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով»:
Սա իմ համոզմամբ ամբողջական է ներկայացնում Հայաստանի Հանրապետության նախագահի առաքելությունը, որն էլ պետք է դառնա իմ գործունեության ուղենիշը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում