«Դժվարանում եմ ասել, թե կոնկրետ ինչպես կզարգանան իրադարձությունները սեպտեմբերի ընթացքում, քանի որ երկխոսությունը ձգձգվում է: Ես կուզենայի, որ այն ավելի հարթ ընթանար, և Հայաստանն օրինակ դառնար, թե ինչպես կարելի է հեղափոխական ճանապարհով ճգնաժամային իրավիճակները լուծել»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց արվեստագետ Արման Գրիգորյանը:
«Տեսանք, թե երեկ ինչ պատահեց Լիբիայում: Կարծես քաղաքացիական պատերազմն ավարտվեց, տեսանք՝ որքան զոհեր եղան: Կարծում եմ՝ Հայաստանը պետք է պաշտպանի թավշյա հեղափոխությունների ավանդույթը»,- նշեց նա՝ հավելելով, թե լավատես է ու ցանկանում է, որ հոկտեմբերին լինեն ընտրություններ:










































