Առաջիկայում՝ օրենսդրական փոփոխությունների արդյունքում, մասնավորապես մրցույթների կազմակերպման գնահատման նոր մոդել է կիրառության մեջ մտնելու: Եթե մինչև հիմա մրցութային հանձնաժողովները գնահատում էին մասնակիցների կարողությունները, նրանց հաղթել-չհաղթելու հանգամանքը քվեարկության միջոցով, ապա հիմա դա իրականցվելու է գնահատմամբ: Եվ մրցույթների հաղթողների թիվը ինչ-որ չափով սահմանափակվելու է: Հաղթող են ճանաչվելու այն երեք անձինք, ովքեր այդ բալային գնահատման արդյունքում հավաքելու են առավելագույն միավորներ: Այս մասին տեղեկացրեց քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Նա չբացառեց նաև, որ եթե մեկը մոտենա իրեն և ասի՝ այ, պարոն Բադալյան, այս մեր հարևանի երեխան շատ խելացի է, և եթե ասածները կրկնապատիկ արդարացվեն, ապա նույնիսկ շնորհակալ կլինի, որ իրեն նման աշխատակցի համար են միջնորդել: