Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Արևմուտքը թույլ չի տա, որ մենք փորձենք աջակցել Մոսկվային և շրջանցենք սահմանված պատժամիջոցները

Ազգությամբ ուկրաինացի,  խորհրդային միության հետախուզության աշխատակից Յուրի Շվեցը օրերս սոցիալական ցանցում տեսանյութ էր հրապարակել, որտեղ նշել էր, որ մի քանի երկրներ, ներառյալ հետխորհրդային երկրները, ինչպիսիք են Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը, գաղտնի բանակցություններ են վարել Կրեմլի հետ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու վերաբերյալ։

«Մի շարք երկրներ, ներառյալ, այսպես ասած, նախկին Խորհրդային Միության տարածքում գտնվող նորանկախ պետությունները, գաղտնի բանակցել են Մոսկվայի հետ և պայմանավորվել օգնել նրան շրջանցել անցյալ շաբաթ սահմանված պատժամիջոցները: Այդ երկրներն են Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը, նաև Թուրքիան և Իրանը»,- ասել է նա։ Շվեցը նշել է, որ հնարավոր է Թբիլիսին դառնա Ռուսաստանի օդային ճանապարհները կապող հանգույց, այսինքն զինամթերքը գնա Թբիլիսի, կնքվի որպես վրացական ապրանք։

«Այս գործն արդեն ընթացքի մեջ է, վերջին երկու օրերի տվյալներով, Վրաստանում գրանցված է մոտ 200 ռուսական ընկերություն, որոնք նախատեսում են մասնակցել այս գործողությանը»,- ասել է Շվեցը։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ուշադրությամբ հետևում է  Շվեցի վերլուծություններին և ընդգծեց, որ իրականությանը մոտ են այն պնդումները, որ Ռուսաստանը կփորձի հետխորհրդային երկրներին ներքաշել  արևմտյան պատժամիջոցներից խուսափելու գործընթացում․ «Այս առումով ուզում եմ հատուկ  մեջբերել  Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը՝ ակտիվ չեզոքության մասին։ Դա կարծում եմ՝  բավարար է և ամենաօպտիմալ տարբերակն է, որ Հայաստանը կարող է իրեն թույլ տալ։ Սակայն ցավն այն է, որ Ռուսաստանը Հայաստանի Հանրապետությանը  ոչ միայն ուղղակի պետական կապերով կփորձի  ներքաշել իր կեղտոտ գործերում, այլ նաև գողապետության, մաֆիայի, հինգերորդ շարասյան, լրտեսական ցանցի միջոցով։ Դրանցից բոլորը նա Հայաստանում  ունի։ Ղարաբաղյան պատերազմի մեր ողբերգությունը հենց դա է։ Ուկրաինական ճգնաժամը առաջացել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Կերմլի կազմակերպած և Ադրբեջանի ձեռքերով իրականացված ագրեսիայի հետևանքով»,-ընդգծեց նա։

Շիրինյանի խոսքերով՝ մենք որևէ դեպքում որևէ ձևով իրավունք չունենք այդ գործի մեջ խառնվելու ՝մանավանդ որ  դեմոկրատական աշխարհի մաս կազմելը մեր արտաքին քաղաքականության հիմնական գիծն է․ «Պետք է գնալ մինչև վերջ՝ թույլ չտալու, որ մեզ ներքաշեն կեղտոտ գործերի մեջ, որը մեզ  բացի  վնասից  որևէ օգուտ չի կարող տալ։ Շվեցը ենթադրություններով է ասում, բայց ՀՀ իշխանությունները ամբողջ երկրի տարածքում պետք է բացարձակ վերահսկողություն սահմանեն ու ոչ մի պարագայում չմասնակցեն կեղտոտ գործարքների, որոնք Հայաստանի Հանրապետության դեմ են։ Ռուսաստանից ոչ մի լավ բան սպասել պետք չէ։ Դիմում եմ  արևմուտքին՝ Վաշինգտոնը պետք է ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն արձակելու հարց դնի, որպես ոչ կոնստրուկտիվ կառույցներ։ Ընդհանրապես որևէ կարմիր դրոշ Հայաստանում չպետք է  երևա։ Հայաստանը ազատ ու անկախ պետականության մասին հռչակագիր ունի, գործում ենք անկախության հռչակագրին համապատասխան»։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ Ռուսաստանից այսօր փախչում են նրանք, ովքեր կարող են և մեր հատուկ ծառայությունները պետք է զգույշ լինեն․ «Միայն անմեղ մարդիկ չեն գալու։ Մենք չպետք է ներքաշվենք  այս պատերազմին որևէ ձևով ու ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ կոնտակտի մեջ լինենք։ Եթե անգամ Ռուսաստանը հաղթի Ուկրաինային, նա հայտնվել է պատմական փակուղում ու այդ իրավիճակից դուրս չի գալու, թող խելքը գլուխը հավաքի»։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը ևս համարում է, որ Հայաստանը կարող է հայտնվել այն երկրների ցանկում, որի միջոցով Ռուսաստանը կփորձի շրջանցել արևմտյան պատժամիջոցները․ «Թե ինչ եղանակով դա կլինի՝ հիմա դժվար է գուշակել, բայց բնականաբար այն  գործողությունները, որոնց նպատակն է Ռուսաստանի Դաշնությանը ստիպել հետ կանգնել Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողություններից, չի կարող  Ռուսաստանի  կողմից շրջանցելու եղանակներ փնտրելու առիթ չտալ։ Բնական է նաև,  որ այն պետությունները, որոնք նման տեսակի համագործակցություն են ունենալու Ռուսաստանի Դաշնության հետ, նույնպես հայտնվելու են այդ տնտեսական շրջափակման մեջ»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ արևմուտքը թույլ չի տա, որ մենք  փորձենք աջակցել Ռուսաստանին՝ շրջանցել այն պատժամիջոցները, որոնք սահմանված են Ռուսաստանի Դաշնության դեմ․«Թե ինչ տեսքով ինքը կսահմանափակի մեր կառավարության  հնարավորությունը՝ այդպիսի գործողություններ անելու հարցում, հիմա դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ դա մեծ խնդիր չէ ու հեշտությամբ կարող է իրականացվել»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում