Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն Է տեղի ունեցել սահմանապահների միջեւ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Ղրղզստանի սահմանային ծառայության մամուլի կենտրոնում:
«Պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում տեղի Է ունեցել միջադեպ՝ զենքի կիրառմամբ»,-հայտարարել Է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանը պարբերաբար հակամարտությունների գոտի Է դառնում տեղի բնակիչների եւ երկու երկրների սահմանապահների միջեւ:
Դրա պատճառը չսահմանագծված տեղամասերն են, որտեղ հնարավոր չԷ որոշել, թե ինչպես Է անցնում պետությունների միջեւ սահմանը: Զենքի կիրառմամբ վերջին միջադեպը տեղի Է ունեցել հունվարի վերջին: Սահմանապահների միջեւ բախումները, որոնք սկսվել են տաջիկստանցիների կողմից ղրղզական սահմանը փակելու պատճառով, տեւել Է մի քանի ժամ: Զինադադարի հաջողվել Է հասնել միայն երկու երկրների ներկայացուցիչների բանակցություններից հետո: Հակմարտության ընթացքում երկու կողմից տուժել Է ավելի քան 30 մարդ: