Եվրամիության առաջնորդներն այսօր մեկնարկող վեհաժողովում հայտարարելու են, որ ԵՄ-ն հնարավորինս շուտ կազատվի ռուսական նավթից, գազից և ածխից կախվածությունից։ Այս մասին ասված է վեհաժողովի բանաձեւի նախագծում։
Բացի այդ, ԵՄ-ն պատրաստվում է ավելացնել պաշտպանական ծախսերը։
«Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ դարձել է տեկտոնական տեղաշարժ Եվրոպայի պատմության մեջ […] մենք որոշել ենք ավելի շատ պատասխանատվություն ստանձնել մեր անվտանգության համար և վճռական քայլեր ձեռնարկել Եվրոպայի ինքնիշխանության ամրապնդման, մեր կախվածությունը նվազեցնելու և աճի նոր մոդելի ստեղծման ուղղությամբ»,- ասված է ԵՄ գագաթնաժողովի բանաձևի նախագծում։