Ուկրաինացի ազգայնականները թունավոր նյութերի կիրառմամբ սադրանք են նախապատրաստում, որպեսզի հետո Ռուսաստանին մեղադրեն քիմիական զենք կիրառելու մեջ: Այս մասին հայտարարել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Մարտի 9-ի գիշերն ուկրաինացի ազգայնականները Խարկովից հյուսիս-արեւմուտք Զոլոչև բնակավայր են բերել մոտ 80 տոննա ամոնիակ։ Ըստ Զոլոչևը լքած բնակիչների՝ ազգայնականները նրանց սովորեցրել են, թե ինչպես ճիշտ վարվել քիմիական հարձակման դեպքում»,- հավելել է գերատեսչության ներկայացուցիչը։