Սադրանք՝ ՀՀ սահմանին, ակտիվացում արցախա-ադրբեջանական շփման գծում․ Բաքուն չի թաքցնում իր նպատակները: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանը:
Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին և այս իրավիճակում ՀՀ դիրքորոշմանը, Պողոսյանը նկատեց․ «Հայաստանին հիմա հաջողվում է ՌԴ-ի հետ հարաբերությունները չխաթարել և չտեղավորվել հակաարևմտյան դաշտում»: