Wednesday, 11 09 2024
10:40
Թեյլոր Սվիֆթը Թրամփ-Հարիս բանավեճից հետո իր աջակցությունն է հայտնել Քամալա Հարիսին
10:30
Barerar.am` նոր հարթակ, որը հնարավորություն է տալիս անմիջականորեն և առանց միջնորդի օգնել կարիքավոր ընտանիքներին
Բելգորոդում բեռնատար գնացքը դուրս է եկել վագոններից
10:10
Կայացել է ԱՄՆ նախագահի թեկնածուների բանավեճը
Հռոմի ստատուտը կառավարության համար բեռ է ավելորդ ճամպրուկի նման, որի պահելը խնդիր է
Սպասվում է կարճատև անձրև
Ուղիղ․ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը
Գազամատակարարումը կդադարեցվի․ հայտնի են հասցեները
Անիի կամրջի վերականգնումը սիմվոլիկ է. հայ-թուրքական սահմանը կբացվի
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 9 մարզերում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մի մեղայականի պատմություն. «ես սրսուռ ՔՊ-ական եմ եւ շատ եմ սիրում Նիկոլ Փաշինյանին». «Հրապարակ»
Ռիսկեր կան, որ այս կառավարության առջև դրված նպատակները չեն իրականանա ընտրված կադրերի պատճառով
Օ՜, ինչպիսի զուգադիպություն. «Իրավունք»
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Մեկնարկել է պարեկների ամփոփիչ պետական ատեստավորումը
08:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը միավորներ կորցրեց
Տարակուսելի քայլ Արեւմուտքից. ինչ ազդեցություն կլինի հայ-իրանական հարաբերության վրա
Արցախի քաղաքական վերնախավը վերցնում է իրեն նետված ձեռնոցը. պատրաստ են ցանկացած գրոհի. «Հրապարակ»
Ագրարայինի ռեկտորը գրանցված չէ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում. «Հրապարակ»
Կվերաբացի՞ արդյոք Սոթքի ոսկու բաց հանքը. վարդենիսցիներին որոշ շրջանակներում խաբում են. «Ժողովուրդ»
«Սև աղբյուր» կոչվող սարում հայտնաբերվել է քաղաքացու դի
00:45
Թեհրանը կեղծ է անվանել այլ երկրներին իրանական զենք մատակարարելու լուրերը
Վրաստանի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան
«Կորպորասիոն Ամերիկա»-ի ղեկավար Մարտին Էուռնեկյանը Ուրուգվայում Հայաստանի դեսպանությանն է նվիրաբերել «Հավերժական Հայաստան» գիրքը
Երվանդ Քոչարի և Շառլ Ազնավուրի հոբելյանները նշվեցին «Սրճարաններում» ցուցադրությամբ
Տեսչական մարմինը 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել
«Եռաբլուր»-ին հարող փողոցն անվանակոչվել է Աշոտ Ղուլյանի անվամբ

Ես լիովին վստահ եմ, որ Ուկրաինան կհաղթի. Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վստահություն է հայտնել Ուկրաինայի հաղթանակի հարցում և ասել, որ Միացյալ Նահանգները և արևմտյան մյուս երկրները կշարունակեն աջակցել ուկրաինացի ժողովրդին և մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ Այս մասին նա ասել է Վիլնյուսում Լիտվայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Ukrinform-ը։

«Մենք տեսնում ենք այն օգնության ազդեցությունը, որը կարողացանք տրամադրել Ուկրաինային, և մենք շարունակում ենք այն տրամադրել»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ուկրաինացիները ցուցաբերում են անհավանական խիզախություն՝ հակազդելու Ռուսաստանի ագրեսիային, որն ի սկզբանե ուներ անհամաչափ ավելի մեծ ուժ, քան Ուկրաինան, և դեռ ունակ է սարսափելի հարձակումներ իրականացնել խաղաղ բնակչության դեմ։

«Մենք ձգտում ենք, որ դա հնարավորինս շուտ դադարեցվի, ուստի մենք կշարունակենք ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, աջակցել Ուկրաինային», – ընդգծել է Բլինկենը:

Նա ևս մեկ անգամ ասել է, որ ռուսների կողմից Ուկրաինայի որոշ քաղաքների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելը չի ​​երաշխավորի նրանց հաջողությունը։

«Դա չի լինի։ Մեկ շաբաթից, մեկ ամսից կամ ավելի երկար։ Ես միանգամայն վստահ եմ, որ Ուկրաինան կհաղթի»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում