Ռամադան ամսվա կապակցությամբ Բրունեյում բացվել է իսլամական վիրտուալ գրադարան: Այս մասին հաղորդում է Islam News-ը: Նախագիծը հնարավոր է դարձել իրականացնել Բրունեյի վարչապետին առընթեր ֆետվաների կենտրոնի և Alaif ընկերության համատեղ ջանքերով:
Ֆետվաների կենտրոնի ղեկավար Ահմադ Բուխարիի խոսքերով նախագիծն իր օգտակարությունը ցույց կտա այն ժամանակ, երբ online գրադարանից մեծ քանակությամբ մարդիկ օգտվեն: