Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ից Ուկրաինայում «լռության ռեժիմ» է հայտարարել։
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ուկրաինացիների հետ պայմանավորվածությամբ հումանիտար միջանցքներ կբացվեն երկրի հարավ-արևելքում շրջափակված քաղաքներից՝ Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ բնակիչների ելքի համար։
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ռուս-ուկրաինական բանակցության երկրորդ փուլի ժամանակ, սակայն ուկրաինական կողմը պնդում է, որ Մոսկվան չի կատարում այն եւ թույլ չի տալիս սնունդ ու դեղորայք հասցնել շրջափակված քաղաքներ։