Ուկրաինայում ապրող մեր հայրենակից, ճանաչված նկարիչ Բորիս Եղիազարյանը «Առաջին լրատվականՌ-ի հետ տեսակապով մանրամասներ հայտնեց այս պահին Ուկրաինայում տիրող իրավիճակից: Նրա փոխանցմամբ՝ Կիևում համեմատաբար կայուն վիճակ է․ «Ուկրաինական տարբեր քաղաքներում ահեղ մարտեր են, Ուկրաինան չի հանձնվում, Ռուսաստանը գազազել է․: Սա պատերազմ չէ Ուկրաինայի դեմ, սա պատերազմ է քաղաքակիրթ աշխարհի դեմ»: