Արևմտյան լրատվամիջոցների հետախուզությունների աղբյուրները հայտնում են, որ վերջին օրերին Ուկրաինայում ռուսական զորքերը սկսել են կորցնել առաջնագիծ մեկնած հրամանատարներին, գրում է BBC-ն։
Ռուսական 41-րդ բանակի հրամանատարի տեղակալներից գեներալ-մայոր Անդրեյ Սուխովեցկին սպանվել է դիպուկահարի կրակոցից։ Հաղորդվում է նաև դիվիզիայի հրամանատարի և գնդի հրամանատարի մահվան մասին։ Նրանց անունները չեն նշվում։
Աղբյուրները նշում են նաև, որ պատերազմի ընթացքի վրա լրջորեն ազդել է ռուսական բանակի՝ ուկրաինական հակաօդային պաշտպանությունը ճնշելու և օդային գերակայություն ձեռք բերելու անկարողությունը։ Այսօր ռուսական բանակի օդային գերազանցության բացակայությունը կարող է պայմանավորել հակամարտության ելքը։