Wednesday, 17 06 2026
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են

Համատիրությունների աշխատանքը կդառնա առավել թափանցիկ. ներդրվում է էլեկտրոնային կառավարման համակարգ

Երևանում համատիրությունների կառավարման ոլորտում կիրականացվեն բարեփոխումներ: Մասնավորապես, նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման նոր համակարգ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը նշեց, որ կան որոշ համատիրություններ, որոնք իրենց համար նման համակարգ են ստեղծել, սակայն այժմ նախատեսվում է էլեկտրոնային կառավարման համակարգը մտցնել ամբողջ քաղաքի համատիրությունների համար: Երևանում ներկայում առկա է շուրջ 5 հազար բազմաբնակարան շենք, որոնց կառավարումն իրականացվում է 260 համատիրության միջոցով:

«Համակարգն իրենց ներկայացնելու է մի թափանցիկ հարթակ, որտեղ արտացոլվելու է համատիրության աշխատանքի հետ կապված ամբողջ ինֆորմացիան: Երևանի բնակիչներն այդ հարթակի միջոցով կարողանալու են տեսնել իրենց համատիրության շրջանակում ծախսագրված գումարները, արդյոք իրենց վճարված գումարները մուտքագրվել են, թե ոչ: Նաև տվյալ հարթակում հնարավորություն է լինելու կազմակերպել տարբեր տեսակի քննարկումներ, կարող են ներկայացնել առաջարկություններ և այլն»,-ասաց Արսեն Կարոյանը:

Քաղաքապետարանի ներկայացուցիչը նշեց, որ կան օրինակելի համատիրություններ, որոնք պատշաճ աշխատում են, իսկ բնակիչներն էլ ժամանակին վճարումները կատարում են: Կան նաև դեպքեր, երբ քաղաքացիների շրջանում կա անվստահություն համատիրությունների աշխատանքի նկատմամբ, հաճախ հարցադրումներ են լինում այն մասին, թե ուր են գնում այդ գումարները, ինչի վրա են ծախսվում: Արսեն Կարոյանն հույս հայտնեց, որ այս նոր համակարգի գործարկմամբ այդ բոլոր հարցերի պատասխանները կգտնվեն մեկ տեղում: Էլեկտրոնային թափանցիկ համակարգի գործարկմամբ համատիրությունները կարող են առավել զգոն լինել: Նա տեղեկացրեց, որ առանձին յուրաքանչյուր համատիրություն ունենալու է իր հարթակը: Ծրագիրը մշակման փուլում է, շուտով հայտարարվելու է մրցույթ:

Կառավարության որոշմամբ յուրաքանչյուր բազմաբնակարան շենք ունի իր առանձին հաշվեհամարը, որտեղ էլ կուտակվում են բնակիչների վճարված գումարները: Թեև համատիրության կազմում կարող են լինել բազմաթիվ շենքեր, միևնույն է յուրաքանչյուր շենքի վճարված գումարները հավաքագրվելու են իրենց անհատական հաշիվներում և ծախսվելու են հենց իրենց շենքերի վրա: Այս որոշմամբ վերացվում են այն տարաձայնություններն ու մտավախությունները, որ մեկ շենքի վճարած գումարները կարող են ծախսվել նույն համատիրության մեջ գտնվող այլ շենքերի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում