Thursday, 18 06 2026
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան

Մինչև բնակելի տան կառուցման ավարտը հնարավոր կլինի ստանալ գնման իրավունք և օգտվել եկամտահարկի վերադարձից

ՀՀ ազգային ժողովը քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ կառուցապատողից բնակելի տուն ձեռք բերելիս նախքան տան շինարարության ավարտը կնքել գնման իրավունքի պայմանագիր՝ օգտվելով եկամտային հարկի վերադարձի համակարգից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծեր փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Բաբկեն Թունյանը:

Թունյանը հիշեցրեց, որ Հայաստանում գործում է համակարգ, որը հնարավորություն է տալիս առաջնային շուկայում՝ այսինքն հենց կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի տոկոսները հետ ստանալ՝ վճարված եկամտային հարկի հաշվին:

«Կար հետևյալ տրամաբանությունը՝ պարտադիր չէր, որ մարդիկ սպասեին, որ շենքի կառուցապատումը հասներ ավարտին, մինչև ավարտական ակտ ստանալը հնարավորություն կար կնքել գնման իրավունքի պայմանագիր և ձևակերպել հիփոթեքային վարկը, ինչից հետո, երբ 1 կամ 2 տարուց, երբ բնակարանը վերջնական առքուվաճառքով կանցներ քաղաքացուն, արդեն վերաձևակերպում էր կատարվում: Այս գնման իրավունքի մեխանիզմը կառուցապատողներին հնարավորություն էր տալիս մինչև շենքն ավարտին հասնելը մտնել որոշակի ֆինանսական հարաբերությունների մեջ և լուծել շրջանառու միջոցների խնդիրը: Բայց առաջացել էր մի այսպիսի հարց, քանի որ օրենքում ֆիքսված էր, որ գնման իրավունքը տարածվում է միայն բազմաբնակարան շենքերից բնակարաններ ձեռք բերելու դեպքերի վրա, բնակելի տները դուրս են մնացել այս կարգավորումից, և այս հնարավորությունից կառուցապատողները չէին կարողանում օգտվել»,-ասաց Թունյանը:

Մի շարք կառուցապատողներ այս խնդրի մասին տեղեկացրել են պատգամավորներին: Պատգամավորները բազմաբնակարան շենքից բնակարան ձեռք բերելու ձևակերպմանն ավելացրել են նաև բնակելի տուն հասկացությունը: «Եվ օրենքի ընդունումը հնարավորություն կտա արդեն բնակելի տուն կառուցելու դեպքում կամ կառուցապատողներից բնակելի տուն ձեռք բերելու դեպքում կնքել գնման իրավունքի պայմանագիր և նախօրոք սկսել ամբողջ գործընթացը»,-ասաց պատգամավորը:

Թունյանը պարզաբանեց՝ եկամտային հարկի հետվերադարձը հիմա ևս աշխատում է՝ և բազմաբնակարան շենքերից բնակարան գնելու դեպքում, և բնակելի տների դեպքում: Ուղղակի բազմաբնակարան շենքերի դեպքում այդ ամբողջ գործընթացը կարող էր սկսվել մինչև տան շինարարությունը ավարտին հասցվելը, իսկ բնակելի տների դեպքում կառուցապատողները կամ ձեռք բերողը պետք է սպասեր, մինչև շինարարությունը կհասներ ավարտին, կլիներ ավարտական ակտ, նոր միայն այս գործընթացը կսկսեր: «Այսինքն` մեծ հաշվով մենք ժամանակային խնդիր ենք լուծում կառուցապատողների համար»,-ասաց նա:

Պատգամավոր Հայկ Ցիրունյանը հարցրեց՝ եթե քաղաքացին անձամբ ինքն է ուզում բնակելի տուն կառուցել իր համար, շինարար չէ, նույն օրենքից կարողանալո՞ւ է օգտվել: Թունյանը պատասխանեց, որ առաջարկվող կարգավորումն այդ դեպքում չի տարածվի, քանի որ դա հենց գնման իրավունք է, քաղաքացին տունը գնելու իրավունքն է ձեռք բերում մեկ ուրիշից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում