Thursday, 16 05 2024
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Տեր-Պետրոսյանը ուներ լծակներ խնդիրը լուծելու համար, թող լուծեր, ինչու է մեղքը բարդում մտավորականության վրա

Շուրջ 80 մտավորականներ նախօրեին հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով սատարել Արցախի ԱԺ-ում ընդունված «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքին:

Դիմում-հայտարարությունն ուղղված է միջազգային հանրությանը, Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանություններին, որտեղ կոչ են անում «անհապաղ» քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացը վերսկսելու և Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները դեօկուպացնելու, հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնելու համար։

Այս հայտարարությանն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հորդորելով հայտարարությունը ստորագրած մտավորականներին կրկին ընթերցել Ավետիք Իսահակյանի հուշերի կոնկրետ հատվածը, որտեղ նա ներկայացնում է Լեոյի խոսքը, որ հայ ժողովրդի կրած սարսափների ու աղետների մեղավորը մտավորականներն են, որ «ստեղծեցինք և սնուցինք կուսակցություններ, որոնց մեջ մարմնացավ հայ մտավորականների պոռոտախոսությունը, պարծենկոտությունը և եղեռնական տգիտությունը»:

Ապա Տեր-Պետրոսյանը հավելել է. «Իմ խորին համոզմամբ, եթե խնդրո առարկա ուղերձը ստորագրած մտավորականները, հետևելով Լեոյի իմաստությանը, ժամանակին քաջություն ունենային Հայաստանի իշխանություններին հրապարակայնորեն դիմել Ղարաբաղի հարցը փոխզիջումների հիման վրա լուծելու պահանջով, մեր ժողովուրդն այսօր, հաստատաբար, այսպիսի ողբալի վիճակում հայտնված չէր լինի»:

Հայտարարությունը ստորագրած Ռադիկ Մարտիրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ թեև ինքը չի նախաձեռնել ստորագրահավաքը, սակայն ինքն առանց հապաղելու միացել է: «Ես կարծում եմ՝ ճիշտ են արել մտավորականները, այստեղ պետք չի պատմություն սարքել: Մեր մտավորականությունը մեր ժողովրդի ամենադժվարին պահերին պատրաստ է եղել նրան սատարելու»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքը Լևոն Տեր-Պետրոսյանին չի լսում և առանձնապես չի նեղվել, որ առաջին նախագահն այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել:

Հայտարարությանը միացած ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը «Առաջին լրտվական»-ի հետ զրույցում նշեց. «Այն, որ Արցախի տարածքը բռնազավթվել է, կա՞ երկրորդ կարծիք: Բնականաբար, եթե ԱԺ-ն օրենք է ընդունում բռնազավթված տարածքների վերաբերյալ, մասնավորապես, խոսքը Հադրութի շրջանի և Շուշիի մասին է, մենք աջակցում ենք և պաշտպանում ենք այդ որոշումը: Չեմ կարող ասել՝ ով է նախաձեռնողը հայտարարության, ինձ դիմել են, ես համերաշխվել եմ իրենց հետ և ստորագրել եմ: Չէի ասի, թե ակադեմիայի ղեկավար կազմն է նախաձեռնել, կարող է դրսից է եղել, բայց ակադեմիայի աշխատողների զգալի մասը, բնականաբար, ստորագրել է: Առանց այդ էլ այսօր Արցախին սատարողների թիվը մեծ չէ, Արցախ գնացող-եկողների թիվը բավականաչափ պակասել է, և այս պայմաններում անարձագանք թողնել Արցախի հայության, այն էլ պետական մարմնի մկարդակով օրենքի ընդունում, ես կարծում եմ՝ սխալ կլիներ»:

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, նա ասաց. «Լևոն Տեր-Պետրոսյանը 1990-ի օգոստոսի 4-ին Գերագույն խորհրդի նախագահն էր, իսկ 1991-ի հոկտեմբերի 16-ից էլ ՀՀ նախագահ: Ինքը և մտավորական էր և ուներ լծակներ խնդիրը լուծելու համար իր պատկերացմամբ, թող լուծեր, ինչու է խնդիրը թողնվում մտավորականության վրա և մեղքը բարդվում մտավորականության վրա»:

Դիտարկմանը, որ գուցե մտավորականությունը պետք է 1990-ականներին աջակցեր իշխանություններին, խնդիրը փոխզիջումներով լուծելու համար, Աշոտ Մելքոնյանն ասաց. «Վստահորեն կարող եմ ասել, որ մտավորականության ձայնը երբեք Հայաստանում լսելի չի եղել: Հասարակական կարծիքը, որպես այդպիսին, վճռորոշ դեր չի խաղում, և այս պայմաններում մեղադրել մտավորականությանը, ես ճիշտն ասած ճիշտ չեմ համարում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում