Monday, 08 06 2026
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
11:20
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
09:20
Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո. Հայաստանի շեխմատի ֆեդերացիան տվյալներ է հրապարակել
22:45
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 6 խաղափուլից հետո
21:30
Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը
20:45
ՊՍԺ-ի երկրպագուն Բուդապեշտը շփոթել է Բուխարեստի հետ և բաց թողել ՉԼ եզրափակիչը
19:00
Աթլետ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ում
15:15
Կարեն Խաչանովը ավարտեց մրցելույթները «Ռոլան Գարոս»-ում
11:30
Սամվել Ազիբեկյանը 4-8-րդ տեղերն է բաժանել միջազգային շաշկու կայծակնային ժամանակակարգով խաղի մրցաշարում

Ջորկաեֆները պայմանագիր են կնքել «Շիրակ»-ի հետ

Գյումրիի «Շիրակ»-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ակումբը 3 տարվա պայմանագիր է կնքել աշխարհահռչակ ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի ընտանիքի հետ։

«Ներկայումս Ջորկաեֆները ակտիվ գործունեություն են ծավալել ֆուտբոլային աշխարհում և համագործակցում են տարբեր ակումբների հետ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Յուրի Ջորկաեֆի եղբայր Դենիսը։

«Շիրակ»-ի նախագահ Արման Սահակյանը հաստատել է, որ կողմերը 3 տարվա պայմանագիր են կնքել և ոչ մի ջանք չեն խնայելու Գյումրիում մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու համար:

«Կնքվել է 3 տարվա պայմանագիր։ Համագործակցության հիմնական նպատակն է զարգացնել «Շիրակի» մանկապատանեկան դպրոցը: Հիմա մեր ղեկավարության ներքո է Գյումրիի ֆուտբոլի դպրոցը, որտեղ մարզվում են 500 պատանիներ: Սա մեծ համակարգ է, որի զարգացման համար մենք պետք է օգտագործենք համաշխարհային փորձը, կարողանանք համակարգել դպրոցի գործունեությունը, աշխատենք ճիշտ մեթոդներով, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո այս առումով ոչինչ չի փոխվել:

Մեր ժամանակներում շատ կարևոր է, որպեսզի ֆուտբոլային ակումբները համագործակցեն միջազգային կազմակերպությունների հետ: Դրա համար մենք որոշեցինք համագործակցել Դենիս Ջորկաեֆի հետ, և արդեն սկսել ենք աշխատել միասին: Ամեն ինչ շատ արագ չի ստացվի, սակայն կարծում եմ, որ մոտ ապագայում արդյունքը արդեն կերևա»,- հայտարարել է «Շիրակ»-ի նախագահը։

Դենիս Ջորկաեֆը վստահություն է հայտնել, որ «Շիրակ»-ը ճիշտ ուղու վրա է, և հաջողությունը շուտով տեսանելի կլինի.

«Արման Սահակյանի հետ առաջին հանդիպումը տեղի է ունեցել Լիոնում: Այնուհետև պարոն Սահակյանի հրավերով մենք եկել ենք Հայաստան, այցելել ենք Գյումրի՝ ծանոթանալու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի պայմաններին, գտնվել ենք վերակառուցվող մարզադաշտում: Այնուհետև ակումբի հետ ստորագրել ենք երեք տարվա պայամանագիր, որպեսզի մեր կազմակերպության և ակումբի միջև փոխհամագործակցություն սկսվի: Կկազմակերպվի մարզիչիների փորձի փոխանակում, որպեսզի ֆրանսիական ֆուտբոլի տեխնիկան ներմուծվի Հայաստան: Կփորձենք ստեղծել ուժեղ և կայուն ակումբ:

Ինչպես արդեն նշեց պարոն Սահակյանը, մենք արդեն մեկ ամիս է՝ կնքել ենք պայմանագիրը և սկսել ենք սերտորեն համագործակցել: Գիտենք նաև, որ «Շիրակ»-ի հեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստ Դավիթ Հակոբյանը փորձաշրջան անցավ «Ցյուրիխ»-ում: Մենք ներկա ենք գտնվել այդ հանդիպմանը և դիտել ենք Դավիթի խաղը: Արդեն մեկ ամիս է, ինչ լրջորեն հետաքրքրվում ենք «Շիրակ» ֆուտբոլային ակումբի առօրյայով, յուրաքանչյուր խաղացողով: Ցանկանում ենք ինչպես հիմնական և երկրորդ, այնպես էլ մանկապատանեկան թիմերի ֆուտբոլիստների խաղային որակները բարձրացնել: Լավ խաղացողները, միանշանակորեն, Հայաստանում չեն մնա, կգնան Եվրոպա:

Արման Սահակյանի ներկայացրած ծրագիրը շատ հետաքրքիր էր, շատ լավ ծրագիր է: Ես ինքս նորեկ չլինելով ֆուտբոլային աշխարհում՝ նմանատիպ ծրագիր առաջին անգամ եմ տեսել: Ներկայացված ծրագիրը նման է Եվրոպական ճանաչված ակումբների ծրագրերին: Ես համոզված եմ, որ «Շիրակ»-ը մի օր կհասնի այդ մակարդակին»:

Լուսանկարը` FCShirak-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում