Sunday, 14 06 2026
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին

Ահագնացող փոթորկին ընդառաջ Հայաստանը դիտորդի վերածած երկվությունը

Պաշտոնապես դիմում եմ «Հայաստան» և Պատիվ ունեմ խմբակցություններին, որպեսզի նրանք դիրքորոշում հայտնեն՝ Սանասա՞ր է, թե Կուբաթլի, եթե Սանասար է, ապա տարիներ շարունակ ինչու՞ են ձեր առաջնորդները բանակցել այդ ամենը հանձնելու շուրջ: Այդ միտքը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից է, որ հնչել է ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավորի հարցադրման մեջ արձանագրված մտքի, որ տարածքները հանձնվել են Ադրբեջանին: Հարցն իհարկե վերաբերել է Հայաստանի պարենային անվտանգությանը, որին կարող է սպառնալ ուկրաինական ճգնաժամը՝ ցորենի դեֆիցիտի կամ գնաճի տեսքով:

Բանն այն է, որ պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ցանվում էր ցորեն և ապահովում Հայաստանի պահանջարկը, ինչը այժմ, փաստորեն հնարավոր չէ: Սակայն, հատկանշական է, որ ընդդիմադիր պատգամավորը այդ հարցադրումն արել է տարածքների հանձնման մասին «երանգավորումով»: Դա վկայում է, որ մտահոգության առարկան Հայաստանի պարենային անվտանգությունը չէ, այլ դա ևս մի առիթ է պատերազմն ու դրա հետևանքը քարոզչական դաշտում «խաղարկելու» համար: Ըստ այդմ, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները թերևս կխուսափեն վարչապետ Փաշինյանի հարցադրմանը հստակ պատասխան տալուց, ինչպես խուսափել են փակ հանդիպման ընթացքում բոլոր հարցերը քննարկելու նրա առաջարկից և 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքին մասնակցելուց:

Բանն այն է, որ այդ ամենը հիշյալ խորհրդարանական խմբակցություններին առերեսելու է իրենց առաջնորդների այն ժամանակաշրջանի գործունեությանը, երբ այդ առաջնորդները եղել են Հայաստանի ռազմա-քաղաքական իշխանության ղեկին: Իսկ այդ գործունեությունը մեղմ ասած եղել է Հայաստանի քաղաքական և ռազմական դիմադրունակության համար խնդրահարույց: Ըստ էության, այդ գործունեությունն «ականապատել» է Հայաստանի ռազմա-քաղաքական դիրքը այն պարագայում, երբ աշխարհաքաղաքական փոփոխությունների տրամաբանությունն ու բնույթը Հայաստանից պահանջելու էր ավելի ու ավելի բարձր ճկունություն: Մինչդեռ, տարիների, ավելի քան երկու տասնամյակի քաղաքականությունը՝ ներսում ռազմա-հայրենասիրական, իսկ դրսում այսպես ասած փոխզիջումային, հանգեցրել է նրան, որ Հայաստանը իր անվտանգության շուրջ հասունացող փոթորկի հանդեպ վերածվել է ավելի ու ավելի ստատիկ դիտորդի: Ամբողջ խնդիրն այն է սակայն, որ իշխանության կարգավիճակում գործունեությամբ այդ հետևանքին հասցրած գործիչները, ներկայումս իրենց գլխավորած ընդդիմադիր միավորներով անում են փաստացի ամեն ինչ, որպեսզի Հայաստանը մնա այդ «ստատիկ դիտորդի» կարգավիճակում, ինչն էլ ավելի ծանր է պատերազմի ռազմա-քաղաքական հարվածը ստացած պետության համար:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում