Wednesday, 24 06 2026
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
21:50
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ

Եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը երկարի, հնարավոր է՝ արտահոսք ունենանք Ուկրաինայից

 «Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը:

 Պարոն Մարկոսյան, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված չի բացառվում մեր հայրենակիցների վերադարձը Հայաստան: Օրինակ, «Աշխատանք Հայաստանում» էջը մեկ օրում մեծ թվով համակիրների բանակ է հավաքել և Հայաստանի հանդեպ կա մեծ հետաքրքրություն: Հայաստանն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի նաև կարողանա լուծել ժողովրդագրական խնդիրներ:

Մենք բավականին մեծ համայնք ունենք Ուկրաինայում: Ցավոք սրտի, Ուկրաինայի վիճակագրական կոմիտեն ցույց չի տալիս ըստ ազգային պատկանելիության: Այդ երկրում վերջին մարդահամարն անցկացվել է 2005 թվականին, բայց մոտավոր տվյալներով Ուկրաինայում 400-500 հազար հայ է ապրում: Այնտեղ կա նաև, այսպես ասած, հին համայնք, բայց մեծամասնությունը 1991 թվականից հետո տեղափոխվածներն են: Հայերի մեծ մասը բնակվում է հենց այն հատվածներում, որտեղ հիմա ակտիվ մարտական գործողություններ են ընթանում՝ Խերսոն, Խարկով, Կիև և այլն: Բնականաբար, հասկանալի է, որ պատերազմը լուրջ հարված է հասցնելու նաև տեղի  հայ համայնքին, բիզնեսին է հարվածելու, բազմաթիվ այլ խնդիրներ են առաջանալու: Հասկանալի է, որ հայերն Ուկրաինային ուղիղ չեն կարող գալ Հայաստան, պետք է գնան Ռումինիա, Լեհաստան, Սլովակիա, այնտեղից նոր միայն կարողանան գալ Հայաստան: Մեծ է Ուկրաինայի հայ համայնքը և խնդիրներ, իհարկե, առաջանալու են, նայած թե ինչքան կտևի այս համակարտությունը:

Հայտնի է, որ Պուտինը փաստաթուղթ է ստորագրել ՌԴ ֆինանսական կայունությունն ապահովելու համար լրացուցիչ ժամանակավոր տնտեսական միջոցների մասին, որով, փաստորեն, ավելի քան 10 հազար դոլարի օտարերկրյա արժույթի կանխիկ արտահանում ՌԴ-ից չի թույլատրվում: Այս իրավիճակը հնարավո՞ր է, որ Հայաստանի շուկան ավելի գրավիչ դարձնի, շատերը գան ւ այստեղ ներդրումներ անեն:

Դրա համար ժամանակ է պետք, նաև կախված է նրանից, թե Հայաստանն ինչ կառաջարկի, նաև նրանից, թե որքան կտևի պատերազմը, ինչ հանգուցալուծում կունենա: Եթե ամեն լավ սցենարով գնա, հանգեն լուծման, որը բոլոր կողմերին բավարարի, սանկցիաները դուրս գան, ապա կարող է տեղափոխություններ չլինեն: Այս պահին շատ բան անորոշ է, բայց ակնհայտ է, որ այս իրավիճակն առաջին հերթին ազդելու է աշխատանքային միգրանտների վրա, որովհետև ռուսական ռուբլու լուրջ արժեզրկում է տեղի ունեցել և այն գումարը, որ մարդիկ վաստակում էին ու իրենց բավարարում էր, հիմա կարող է չբավարարել: Պետք է սպասել նաև տրանսֆերտների նվազման: Վերջին տարիներին Ռուսաստանից տրանսֆերտների տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ իջել է մինչև 40 տոկոսի, մտավորապես 10 տարի առաջ մենք ավելի կախված էինք ռուսական տրանսֆերտներից, այն 80 տոկոսի էր հասնում:  Համենայդեպս, եթե աշխատանքային միգրանտները չկարողանան մեկնել և տրանսֆերտների ծավալը նվազի, կարող են խնդիրներ առաջանալ:

Ուկրաինայում ստեղծված իրավիճակը հնարավո՞ր է Հայաստանում ինչ-որ առումով ժողովրդագրական խնդիր լուծի, այսինքն այդ տարածաշրջանից հայերը վերադառնան Հայաստան:

Դա կախված է նրանից, թե ինչ հանգուցալուծում կստանա հակամարտությունը: Որովհետև մարդիկ տասնյակ տարիներով այնտեղ ապրում են, ունեն աշխատանք, բիզնես, տուն, գույք, դրամական միջոցներ, հիմա շատ դժվար է այդ ամեն ինչը թողնել, իրենց միջավայրը թողնել ու գալ Հայաստան: Ամեն ինչ կախված է վերջնական հանգուցալուծումից, եթե երկարի այս վիճակը, Հայաստանի կառավարությունն էլ պետք է միջոցներ ձեռնարկի մեր հայրենակիցներին Հայաստան բերելու ուղղությամբ: Այսդ պահին տեղեկություն էլ չկա, որ մեր հայրենակիցները պատրաստվում են գալ Հայաստան, բայց եթե երկարեց հակամարտությունը, սոցիալ-տնտեսական իրավիճակը բարդացավ, տարբեր այսպիսի գործընթացներից կախված, հնարավոր է, որ մենք արտահոսք ունենանք Ուկրաինայից:

Չպե՞տք է Հայաստանն րդեն հիմա որոշակի ծրագրեր մշակի Ուկրաինայի հայերին ընդունելու համար:

Դե պետք է նաև այնտեղից ցանկություն հայտնեն վերադառնալու: Կրկնեմ, որ շատ դժվար է տարիներով իրենց կուտակած գույքը, միջոցները, բիզնեսները թողնել ու գալ: Կարծում եմ, այս պահին բոլորը սպասում են հակամարտության ավարտին, թե ինչպիսի հանգուցալուծում կստանա իրավիճակը: Եթե շարունակվեց, հնարավոր է, որ մարդիկ որոշեն, որ պետք է գան Հայաստան, իսկ եթե շուտ ավարտվեց, հնարավոր է մնան:

Իսկ դեպի Ռուսաստան աշխատանքային միգրանտների հոսքը նվազե՞լ է, թե ոչ:

Հիմա հենց աշխտանքային միգրնտների ՌԴ գնալու շրջանն է: Հիշենք, որ Ռուսստանի միգրացիոն քաղաքականության մեջ բավականին խստացումներ են տեղի ունեցել, պետք է բուժզննություն անցնեն, մատնահետք հանձնեն, օրինական դաշտում պետք է աշխատեն: Դրան ավելանում է նաև այն, որ ռուսական տնտեսությունը պատժամիջոցների պատճառով անկում է ապրում, և պետք է տեսնել, թե սանկցիաներն ինչ ազդեցություն կունենան տնտեսության վրա: Մյուս կողմից հարց է, թե արժեզրկված ռուբլու պայմաններում որքանով է շահավետ գնալ ու աշխատել ՌԴ-ում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում