Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման մեկնարկից ի վեր արդեն ավելի քան 2000 ուկրաինացի է զոհվել՝ չհաշված զինծառայողներին։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը։ Նշվում է, որ պատերազմի յոթ օրերի ընթացքում Ռուսաստանը ոչնչացրել է հարյուրավոր տրանսպորտային ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր, հիվանդանոցներ և մանկապարտեզներ։










































