Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Աշխարհի տագնապներին անհաղորդ Ազգային ժողովը

ԱԺ քառօրյայի մեկնարկին օրենսդիրները գոնե մի հարցում նույնական վարք դրսևորեցին։ Դրանից հետո ամեն ինչ ընթացավ դասական հայկական սխեմայով։ Ընդդիմությունը դահլիճ էր բերել սոցիալական, պատմական ու քաղաքական 3 նախագիծ։ Բոլորին չեմ անդրադառնա։ Խոսեմ նախ քաղաքական երանգներ ունեցող նախագծերի մասին։ Արձանագրեմ պարզապես մի ճշմարտություն, որը որևէ քննադատության չի դիմանում։ Մեր խորհրդարանն այս ծանրագույն աշխարհաքաղաքական ժամանակաշրջանում զբաղված է զուտ ներքաղաքական, կուսակցական, անձնային օրակարգերի սպասարկմամբ՝ գրեթե ամբողջությամբ անտեսելով երկրին սպառնացող իրական անվտանգային սպառնալիքները։

Առհասարակ խելամիտ կլիներ, եթե Հայաստանն այսօր անդրադառնար մեր միջազգային ու միջպետական մարտահրավերներին։ Ի վերջո, Ազգային ժողովը, այսպես ասենք, ազգային մտագրոհի՝ բրեյնսթորմի հարթակ է, ուղեղային խոշոր կենտրոն, որտեղ պիտի հավաքված լինեն պետականամետ մտածելակերպ ու մոտեցումներ ունեցող մարդիկ, որոնց մեջ պետությունը զուտ կուսակցական ու կուսակցապետական շահերի պաշտպանությունն ու քաղաքական ամբիցիաները չեն, այլ պետության պահպանության ու պաշտպանության խնդիրը։ Ա՛յս խորհրդարանն այդպիսի՞ն է։ Ինչով է այն տարբերվում նախորդներից՝ բովանդակային առումով։ Գուցե հիմա խորհրդարանում ավելի քիչ մականունավորներ կան, բայց դրանից քաղաքական բովանդակության սնանկությունը գրեթե չի նվազել։ Այո, Ազգային ժողովը գուցե քաղաքական պլատֆորմ է, բայց այն արժեքային առումով նախ ազգայի՛ն հարթակ է։ Ապա բացի քաղաքական նպատակներ հետապնդող օրենսդրական նախագծերից քանի՞ օրենսդրական նախագիծ է մտել խորհրդարան, որն իրապես լուծում է Հայաստանի ռազմավարական խնդիրներն ու պատուհասած մարտահրավերները։ Գրեթե զրո։

Մենք տեսել ենք և ծեծկռտուք, և հայհոյանքներ, մենք տեսել ենք լուռ ու դակող մեծամասնություն ու աղմկոտ փոքրամասնություն, մենք մեր ազգային ժողովում տեսել ենք առնետավազք ու դավաճանություններ, մենք մեր ազգային ժողովում տեսել ենք անգամ սպանություն։ Մենք շատ բան ենք տեսել 30 տարում, բայց դեռևս չենք տեսել գուցե քաղաքականապես տարբեր, բայց պետական գաղափարախոսության տեսանկյունից միատարր Ազգային ժողով։ Եվ հենց այդ կարևոր արժեքից զատված Ազգային ժողովն է շուտով մեր ու ձեր համար նոր նախագահ ընտրելու։

Չնայած, ընտրությունն էլ մի երևելի մեծ չի։ Որևէ թեկնածու ընդդիմության կողմից չի առաջադրվել, միակ թեկնածուն իշխանականն է։

Վաղը՝ մարտի 2-ին, վստահ եմ, Ազգային ժողովում տեսնելու ենք միակ թեկնածուի հասցեին հնչող ինչ ասես ու ինչքան ասես։ Իշխանությունը մեղադրելու է ընդդիմությանը քննադատելու ու ոչինչ չառաջարկելու, իսկ ընդդիմությունն՝ նախագահի ինստիտուտը քանդելու մեջ։

Եվ որևէ մեկը չի ասելու․․․ բա՛վ է։ Արմեն Սարգսյանի իշխանության գալիս նախկին իշխանությունն ու մերօրյա ընդդիմությունը ծափահարություններով դիմավորեց Միացյալ թագավորությունում ՀՀ նախկին դեսպանի նշանակումը երկրի բարձրագույն աթոռին՝ ողջունելով Սերժ Սարգսյանի այդ որոշումը։ Երբ այդ իշխանությունը հեռացավ՝ պարտատիրոջ սկզբունքով Արմեն Սարգսյանից ակնկալեց կոշտ քաղաքականություն մեկնարկել նոր հեղափոխական իշխանավորների նկատմամբ՝ մոռանալով, որ նախագահին բան բանեցնելու գործիքակազմից հենց իրենք են ի սկզբանե զրկել Արմեն Սարգսյանին։ Արմեն Սարգսյանը դարձավ նախկինների ու ներկաների արանքում այսպես ասենք՝ առանց կոշիկի կոշկակար։ Թեպետ ինքն էլ լավ գիտեր, թե ինչ կարողություններով է օժտված խորհրդարանական երկրի նախագահը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում