Wednesday, 22 07 2026
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար

Սիրիայի ուրվականը Եվրոպայի կենտրոնում. երբ և ինչպես կկանգնի Ռուսաստանը

ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունը կտևի մինչև նպատակին հասնելը: Թե որն է նպատակը, բարձրաձայնել է ՌԴ նախագահ Պուտինը՝ Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնամոլացում: Այլ կերպ ասած, Մոսկվան փաստացի հայտարարում է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունը կավարտի միայն այդ երկրում իշխանափոխությունից հետո: Բարդ է պատկերացնել, որ այդ խնդիրը լուծելի է մի քանի շաբաթում կամ մի քանի ամսում անգամ: Ավելի շուտ հնարավոր է պատկերացնել Ուկրաինայում անիշխանություն՝ քաղաքական առումով, իսկ ռազմական առումով երկիշխանություն կամ «եռիշխանություն»: Այսինքն, ռուսական ռազմական ներկայություն, ուկրաինական ռազմական դիմադրություն, և հնարավոր է այլ բնույթի ռազմական խմբավորումներ, որոնք կարող են դրության տեր լինել տարբեր լոկալ հատվածներում:

Համենայնդեպս, այն բանից հետո, երբ Կիևը հայտարարեց օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում Ռուսաստանի դեմ կռվելու հնարավորության մասին, երբ բանտերից ազատ արձակվեցին կռվելու ունակ ազատազրկված անձինք, էապես մեծացավ հավանականությունը, որ այդ գործընթացները կարող են դուրս գալ վերահսկողությունից և Ուկրաինան վերածել ուղղակի «գորշ գոտու»: Ըստ էության, Ուկրաիանայի պարագայում մեծ է հավանականությունը այն ամենի, ինչ տեղի ունեցավ Սիրիայում, և թերևս դեռ շարունակում է տեղի ունենալ, իհարկե ոչ այն ծավալներով, որ առկա էին 2012-2015-16 թվականներին:

Ավելին, Ուկրաինայում այսպես ասած «անկառավարելի գոտիների» ձևավորմամբ կարող է շահագրգռված լինել նաև հենց ինքը Ռուսաստանը, որպես գործիքակազմի մաս, այսպես ասած «կառավարելի քաոսի» տրամաբանության շրջանակում: Այս հեռանկարը զգալիորեն կախված է ոչ այնքան Ուկրաինայի իշխանությունից, որքան ԱՄՆ-ից, թե Վաշինգտոնն ինչքանով է հակված քաղաքական համաձայնության գալ Ռուսաստանի հետ: Կամ, որքանով կարող է ինքնիշխան լինել Եվրամիությունը՝ իր հերթին պայմանավորվելով Մոսկվայի հետ: Առայժմ իհարկե շեշտը դրվում է Մոսկվայի վրա հավաքական ճնշման տարբերակի վրա, ինչի արդյունավետությունը սակայն կասկածելի է, մի շարք առանձնահատկությունների, որոշ իմաստով գուցե առաջին հայացքից անտրամաբանական, աննորմալ թվացող առանձնահատկությունների պատճառով, որոնք սակայն վաղուց օրինաչափություն են ռուսական պատմության համար: Ուկրաինայի սիրիականացումը ընթացքի մեջ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում