Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ուկրաինացի դիվանագետներին հանձնարարել է աշխատել աշխարհի ապապուտինացման ուղղությամբ։ UNIAN-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Կուլեբան ասել է առցանց ճեպազրույցի ժամանակ։
ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ուկրաինական դիվանագիտությունը «հուսալի թիկունք է ապահովում զինվորականների համար»։
«Այսօր ես հանձնարարել եմ մեր բոլոր դեսպանատներին, արտերկրում մեր բոլոր գլխավոր հյուպատոսություններին անել երկու պարզ բան. առաջինը՝ աշխատել այս պատերազմում դիվանագիտության երեք հիմնական խնդիրների վրա՝ զենք, պատժամիջոցներ, մարդասիրական օգնություն:
Եվ երկրորդը, և մեր դիվանագետները պետք է աշխատեն աշխարհի ապապուտինացման ուղղությամբ: Մաքրել Պուտինի գործակալներին, Պուտինի տեսլականը քաղաքականության, տնտեսության, բիզնեսի մասին ամենուր: Համոզված եմ, որ սա մեր գործընկերների պատվի հարց է, խղճի և բարոյականության հարց», ընդգծել է Կուլեբան։