Եվրամիությունը պատժամիջոցների ցուցակում ներառել է Ռուսաստանի չորս բարձրաստիճան զինվորականների՝ Ուկրաինայի դեմ հատուկ գործողությանը մասնակցելու համար, հայտնում է ԵՄ պաշտոնական տեղեկագիրը։
Նրանք են՝ Սևծովյան նավատորմի հրամանատարի առաջին տեղակալ Սերգեյ Պինչուկը, Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Ավդեևը, Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը և Հարավային ռազմական օկրուգի 8-րդ գվարդիական համակցված բանակի հրամանատար Անդրեյ Սիչևոյը։
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը խոստացել էր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության քաղաքական և ռազմական ոլորտների մի շարք խոշոր գործիչների, ինչպես նաև քարոզչության հետ կապված մի շարք գործիչների դեմ։ Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից։










































