Monday, 15 06 2026
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»

Որտեղից է Սյունիքի գործնական վտանգը

Թուրքիան կարող է օգտվել ուկրաինական պատերազմից և կփորձի օգտագործել Ռուսաստանի զբաղվածության պահը Հարավային Կովկասում: Հայաստանյան հանրության շրջանում հաճախակի են նկատվում այդ մտահոգությունները, որոնք նաև «խթանվում» են ընդդիմադիր շրջանակներից:

Ավելին, ընդդիմության գործիչները իրենք են արտահայտում այդպիսի մտքեր: Իսկ դրանք տրամաբանական են, անշուշտ: Ոչինչ միարժեք չէ, բայց դա նշանակում է, որ միարժեք չէ ուկրաինական ուղղությամբ իրավիճակը ամբողջական վերահսկողության տակ պահելու հնարավորությունը:

Իսկ, երբ առաջանա այդպիսի վիճակ, ապա շատ բարդ է ասել, թե ինչպիսի նշանակություն կստանա Կովկասը՝ Ռուսաստանի թիկունքը, որը Մոսկվային հարվածի լավ պլացդարմ է, հատկապես Հայաստանի առումով: Հենց այդ նկատառումներով էր անշուշտ, որ Պուտինը փետրվարի 22-ին՝ Ուկրաինայի վրա գրոհի հրաման տալու շեմին Մոսկվա հրավիրեց Ալիևին և նրա առաջ դրեց դաշնակցային հռչակագիրը, որն այլ բան չէ, քան Բաքվի պարտավորագիր: Եվ Պուտինը նաև զգուշացրեց Ալիևին, որ այն խախտելու դեպքում Դոնբասի և Լուգանսկի օրինակը Բաքվի համար կարող է լինել առարկայական, ինչի հարցում իհարկե պատրաստի հնարավորություն է ռուս խաղաղապահներով պահպանվող Արցախը: Ալիևը թերևս հասկացավ Պուտինի ակնարկը:

Սակայն, իրադարձությունները կարող են ունենալ անկանխատեսելի ընթացք, առավել ևս, երբ դրանց առաջնագծում կարող է հայտնվել Պուտինից ոչ պակաս «ավանտյուրիստ» Էրդողանը, որն ի դեպ հայտարարում է, թե Ուկրաինայի հարցում ՆԱՏՕ-ն պետք է լինի վճառական, այլ ոչ թե բավարարվի խորհուրդներով: Ինչ նկատի ունի Էրդողանը, որի հետ Պուտինը զրույց ունեցավ պատերազմի մեկնարկին և քննարկում է նաև անմիջական հանդիպման հնարավորությունը, պարզ չէ:

Պետք չէ բացառել, որ Էրդողանը պարզապես փորձում է միավոր հավաքել ՆԱՏՕ-ի հաշվին, հետո այդ միավորները «թանկ վաճառելով» կամ սեփական հանրությանը, կամ Ուկրաինային, կամ Ռուսաստանին: Վերադառնանք Կովկաս: Անկանխատեսելի պարագայում Էրդողանը կարող է Ռուսաստանին առևտրի բերելու քայլ կատարել Կովկասում, առավել ևս դրա շուրջ նաև գործակցելով Արևմուտքի հետ: Ըստ այդմ, թեկուզ զգալիորեն տեսական, բայց իհարկե կա վտանգ, որ Կովկասում որևէ մեկը կարող է օգտվել Ռուսաստանի զբաղվածությունից: Բայց, ինչ եզրակացության պետք է բերի այդ տեսական վտանգը: Այո, դա պետք է բերի եզրակացության, որ Ռուսաստանի զբաղվածության պայմաններում «առևտրային խայծ» չդառնալու համար, Հայաստանը պետք է փորձի կատարել այդպիսի վտանգները կամ ռիսկերը չեզոքացնելու քայլեր, որոնց թվում առանցքայիններից մեկն անշուշտ հայ-թուրքական շփումը:

Ավելին, գուցե նույնիսկ հենց Ռուսաստանի համար էլ այդ քայլը կարևոր է՝ Կովկասի մասով հանգիստ լինելու համար: Ահա այստեղ Հայաստանի ընդդիմության «տրամաբանությունը» կանգ է առնում և նրանք արտահայտվում են ոչ թե այդ շփումների օգտին, այլ դրանց դեմ՝ մեղմ ասած, դեմ: Սրա պատճառը այն է թերևս, որ այդ ընդդիմադիր շրջանակները բոլորից լավ են պատկերացնում, որ Սյունիքում ռուսական ռազմական ներկայությունը գործնականում բացառում է թուրք-ադրբեջանական գրոհ Սյունիքի ուղղությամբ, առավել ևս այժմ, երբ Ռուսաստանը ռազմական ուժի ցուցադրման «գագաթնակետին» է: Այդ հարցում վտանգը հենց Ռուսաստանից է, այն դեպքի համար, երբ Հայաստանը կփորձի որևէ կտրուկ քայլ կատարել Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս գալու համար: Ի վերջո, հետպատերազմյան թեժ Սյունիքը ոչ միայն պատերազմին հաջորդած օբյեկտիվ շոկի դրսևորումն էր, այլ նաև Հայաստանի գլխին այդ «դամոկլյան թրի» կախումը, որովհետև պատերազմի հետևանքով արցախյան ուղղությամբ ստեղծված իրադրությունը Ռուսաստանին զգալիորեն կաշկանդում է այդ խնդիրների համար Արցախը լիարժեք օգտագործելու առումով: Մնացյալը, ընդամենը ներքաղաքական խաղարկումներ են, գործնական քաղաքական բովանդակության բացակայության պայմաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում