Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ուշացել են, երբ քրգործ էր հարուցվում, պետք է հաջորդ օրը արդեն պաշտոնից ազատեին Արտակ Դավթյանին

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը

Պարոն Մելքոնյան, նախօրեին Զինված ուժերի գլխավոր շտաբում լուրջ կադրային փոփոխություններ տեղի ունեցան, այդ թվում ԳՇ պետի պաշտոնից ազատվեց Արտակ Դավթյանը: Ձեր կարծիքով ինչո՞ւ հիմա տեղի ունեցան այդ փոփոխությունները և ի՞նչ նպատակ են դրանք հետապնդում:

Ես կարծում եմ, որ այդ փոփոխությունները պետք է շուտ արվեին, հապաղել չէր կարելի: Դրանք մի քիչ ուշացած են:

Նկատի ունեք, որ 44-օրյա պատերազմից հետո պետք է այդ փոփոխություններն արվեի՞ն:

Իհարկե, պատերազմից հետո փոփոխություններ պետք է անպայման լինեին: Մարդիկ կային, որ պետք է շուտ հեռանային իրենց պաշտոններից, ուշացրեցին այդ ամենը: Բանակը նոր տեմպ է վերցնելու, գնում է կառուցվածքային փոփոխությունների, դա պետք է շուտ արվեր, լավ է, որ սկսել են այդ գործընթացը, էլի ուշ չի:

Կառավարությունը նոր նախագիծ է ներկայացրել, ըստ որի ԳՇ պետը լինելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: Այդ դեպքում ի՞նչ կարգավիճակ են ունենալու ԳՇ պետի տեղակալները:

Մինչև 2008 թվականը գոյություն ուներ պաշտպանության նախարար, փոխնախարարներ և գլխավոր շտաբի պետը համարվում էն նախարարի առաջին տեղակալ: Երբ նախարարը գնում էր ինչ-որ տեղ, նախարարի լիազորությունները կատարելու պարտականությունը դրվում էր գլխավոր շտաբի պետի վրա: Հիմա փոփոխություն է լինելու, կարծես նախարարի տեղակալների թիվն ավելանալու է: Այն ժամանակ ՊՆ-ում ամեն մի վարչության պետ նաև համարվում էր գլխավոր շտաբի պետի տեղակալ: Այդ տեղակալի ինստիտուտները չգիտեմ՝ ինչ պետք է արվի: Ինձ թվում է՝ կրճատվելու են, մնալու են ԳՇ պետի 1-2 տեղակալ:

Պարոն Մելքոնյան, Արմեն Գյոզալյանը նշանակվել է Օպերատիվ գլխավոր վարչության պետ, Սերյոժա Ստեփանյանը՝ Բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, Գոռ Նիկոյանը՝ Հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ, Կարեն Գրիգորյանը՝ ԶՈՒ ինժեներական զորքի պետ: Այս նշանակումները որքանո՞վ են ճիշտ, ըստ ձեզ: Արդյոք լավագո՞ւյն կադրերն են ընտրվել:

Իրենք ընտրել են լավագույններին և նշանակել են, որոնց հետ պետք է շարունակեն աշխատանքը: Որպեսզի կարողանան իրենց հետ աշխատել, պետք է նշանակվեն այն մարդիկ, որոնք ստուգված են: Իրենք համոզված են, որ այդ մարդկանց հետ կարող են առաջ գնալ: Նաև նշանակում են մարդկանց, որոնք գիտակ են այդ գործում, այնպես չէ, որ պատահական մարդ են բերում ու նշանակում:

Աշխատանքից ազատվել է ԳՇ պետ Արտակ Դավթյանը, որը նաև քրեական գործով է անցնում: Ինչո՞ւ իշխանությունն այսքան երկար պահեց Արտակ Դավթյանին իր պաշտոնում:

Դա ես չգիտեմ, այդ հարցը պետք է ուղղեք իրենց: Երբ քրեական գործ էր հարուցվում, պետք է հաջորդ օրը արդեն պաշտոնից ազատեին, ես այդպես եմ կարծում: Չի կարող մարդը մնալ պաշտոնի, երբ իր նկատմամբ քրեական գործ ես հարուցել:

Արտակ Դավթյանը կկանչվի՞ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով:

Բոլորը կկանչվեն:

Օրինակ, Մովսես Հակոբյանն արդեն հայտարարել է, որ չի գալու քննիչ հանձնաժողով:

Այո, ասել է, բայց երբ որ իր մասով վկայություններ, ցուցմունքներ կտան, ինքն արդեն պետք է գա, որ ապացուցի, որ այդպես չի, կամ այդպես է: Ո՞նց կարող է չգալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում