Friday, 26 04 2024
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ

Հայաստանում ո՞ր իշխանության շրջանում Պուտինը սկսեց Բաքվի հետ սիրախաղը

Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագրի ստորագրումը համարում են Հայաստանի քաղաքական իշխանության ձախողում, ասելով, թե դա ռուս-հայկական հարաբերության խնդիրների հետևանք է: Ինչպես  հայտնի է, հռչակագիրը ստորագրվել է փետրվարի 22-ին, Մոսկվայում, ստորագրել են Պուտինն ու Ալիևը: Բովանդակության մասին էլ արդեն հայտնի է բավականաչափ:

Փաստորեն, խորհրդարանական ընդդիմության «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հռչակագիրը համարելով Հայաստանի քաղաքական իշխանության ձախողում, անուղղակի ընդունում են, որ ռուս-ադրբեջանական մոսկովյան հռչակագիրը Հայաստանի շահերին մեղմ ասած հակասող փաստաթուղթ է:

Հարց է առաջանում, «Հայաստան» խմբակցությունը կնախաձեռնի՞ մոսկովյան հռչակագիրը դատապարտող հայտարարություն, ինչպես նախաձեռնել էր Շուշիի թուրք-ադրբեջանական հռչակագրի վավերացման կապակցությամբ, թե՞ այս դեպքում էլ կսսկվեն, որ Պուտինի և Ալիևի ստորագրած փաստաթուղթը հասնի վավերացման: Թեև, բանը դրան չի էլ հասնի ընդհանրապես: Խոսքը վավերացման չհասնելու մասին չէ, այլ մոսկովյան հռչակագիրը դատապարտելու կամ գոնե մի թեթև քննադատելու նախաձեռնության, որովհետև այնտեղ ստորագրողներից մեկը Պուտինն է: Իսկ բանն այն է, որ Պուտինն Ադրբեջանի հետ այդօրինակ թղթեր ստորագրել է սկսած այն տարիներից, երբ Հայաստանի նախագահ էր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, իսկ դաշինքի մասնակից ուժերի մի մասը նրա իշխանական գործընկերները: Այդ տարիներին Հայաստանի իշխանությունը լռությամբ էր հետևում, թե ինչպես է Պուտինը Ադրբեջանի հետ ստորագրում ռազմավարական գործակցության փաստաթղթեր, այդ թվում ռազմա-տեխնիկական ոլորտի:

Մոսկովյան հռչակագիրը այդ իմաստով խոշոր հաշվով ընդամենը ամփոփում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների և դրանց ավելի քան քառորդ դարի ընթացքում կնքված տարբեր մակարդակի փաստաթղթերի ոգին: Այն ոգին, որի արդյունքում է նաև Ադրբեջանը Ռուսաստանից ստացել ավելի քան 5 միլիարդ դոլարի արդիական ռուսական սպառազինություն, այն դեպքում, երբ Հայաստանի համար ուշանում էր անգամ 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով նախատեսված սպառազինությունը և քառօրյա պատերազմից երկու օր անց Հայաստանի վարչապետը խնդրում էր Մեդվեդևին, որ զենքը չուշացնեն: Այդ ամենը ու՞մ իշխանության, կամ ո՞ր իշխանության ձախողումն էր, երբ ռուս-ադրբեջանական հարաբերությունների այդ ընթացքին զուգահեռ, Հայաստանում վարվում էր ռազմավարական նշանակության գրեթե բոլոր օբյեկտները ռուսական պետական ընկերություններին հանձնելու քաղաքականություն, ինչը սակայն դույզն իսկ չէր փոխում Բաքվի հետ ռազմավարական գործընկերության ռուսական քաղաքական ուղին, որը պետք է հասցներ նախ ապրիլյան քառօրյա, հետո 44-օրյա պատերազմների, կանաչ լույս վառելով Թուրքիայի Կովկաս մուտք գործելու ճանապարհին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում