Friday, 26 04 2024
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ

Նեղացող հյուսիսի պարագայում Հայաստանը կկարողանա՞ տարածություն բացել հարավում

Իրանում տեղի է ունեցել այդ երկրի փոխնախագահ Մոհամմեդ Դեղհանիի և Հայաստանի արդարադատության նախարարի հանդիպումը, որը այց է կատարել Իրան: Հանդիպումը առանձնակի ուշադրություն է գրավում այն առումով, որ դրա ընթացքում քննարկվել են խնդիրներ, որոնք դուրս են արդարադատության տիրույթից և վերաբերում են հայ-իրանական տնտեսա-քաղաքական լայն օրակարգին: Ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության, Իրանի փոխնախագահի հետ Հայաստանի արդարադատության նախարարի հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Իրան բարձրավոլտ նոր էլեկտրագծի, Պարսից ծոց-Սև ծով օրակարգի ճանապարհային ենթակառուցվածքների շինարարության և այլ կարևոր հարցեր:

Հայաստան-Իրան երկխոսությունն իր ընդհանրական կարևորությամբ հանդերձ, ընթացիկ շրջափուլում ստանում է առավել մեծ նշանակություն, հաշվի առնելով միջազգային իրադրությունն Ուկրաինայի շուրջ, ինչպես նաև առավել լայն ընդգրկումով տեղի ունեցող զարգացումները: Մասնավորապես, այդ համատեքստում թերևս ուշադրության է արժանի այն, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին այցելում է Կատար, որտեղ նախատեսվում է Իրան-կատարյան երկկողմ մի շարք տնտեսական համաձայնագրերի ստորագրում: Այդ այցն իր հերթին բազմակի նշանակություն է ստանում փետրվարի սկզբին Կատարի էմիրի Վաշինգտոն կատարած այցի ֆոնին, որի ընթացքում Կատարի պետության ղեկավարը հանդիպել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Այդ հանդիպմանը Բայդենը հայտարարել էր, որ Սպիտակ տունը մտադիր է ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացնել Կատարին «ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ հատուկ դաշնակցի» կարգավիճակ տալու մասին: Այս իրողության ֆոնին Իրանի և Կատարի կապը ստանում է նոր նշանակություն և իմաստ, Իրանի ռեգիոնալ և միջազգային դերի հարցում նոր շերտերի և նրբերանգների առաջացման համատեքստում:

Կատարը այդ իմաստով կարող է դառնալ ամերիկա-իրանյան հաղորդակցության յուրօրինակ հարթակ: Իհարկե այստեղ իրավիճակը շատ ավելի բարդ ու բազմաշերտ է, միարժեք եզրակացությունների հիմքից հեռու, սակայն անկասկած է գործընթացների բազմերանգությունն ու ըստ այդմ դրանց ձևավորած միջավայրի լայնությունը: Իսկ Հայաստանին այդ առումով անհրաժեշտ է լայն միջավայր, հատկապես այն նեղացող գործընթացի պարագայում, որ Արևմուտք-Ռուսաստան տիրույթում տեղի է ունենում ուկրաինական ուղղությամբ: Հայաստանի գերխնդիրն իհարկե այդ ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներում սուր անկյունների ռիսկերից հնարավորինս խուսանավելն է, միաժամանակ քաղաքական մանևրի լայն տարածության այլ ուղղությամբ եղած հնարավորությունները առավել արդյունավետ օգտագործելը, առնվազն այդ նպատակին ծառայող աշխատանքը ինտենսիվացնելը: Եվ այդ իմաստով շատ կարևոր էր Հայաստանի արտգործնախարարի մասնակցությունը Մյունխենի անվտանգության համաժողովին և հատկապես հանդիպումը Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ: Այստեղ հատկանշական և կարևոր է այն, որ հանդիպումը վկայում է Հայաստանի և արաբական աշխարհի, ծոցի ռեգիոնի և իսլամական աշխարհի կարևոր դերակատարներից մեկի հետ հարաբերության հաստատման գործընթացը շարժվում է առաջ և նախորդ տարի Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի Սաուդյան Արաբիա կատարած աշխատանքային աննախադեպ այցը ունի շարունակություն գործադիր շփումների մակարդակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում