Friday, 26 04 2024
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»

Ղրիմի համերգից մինչև Ստեփանակերտ-Ստեփանակերտ երգելու ցավը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Դոնեցկին ու Լուգանսկին՝ այդ ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման կապակցությամբ, ինչի մասին հրամանագիրը ստորագրեց ՌԴ նախագահ Պուտինը՝ նախօրեին ուշ գիշերով: Արայիկ Հարությունյանը այդ համատեքստում խոսել է Արցախի ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչման մասին:

Տեսականում, այսպես ասած քաղաքական «մեխանիկայի» տրամաբանությամբ, Արցախն այդօրինակ արձագանք է տվել բոլոր օրինակների, այդ թվում օրինակ Կատալոնիայի անկախության հանրաքվեի առնչությամբ: Դա դիտվում է իբրև «սեփական խնդրի» համատեքստում դրսևորվող դիրքորոշում: Գործնականում սակայն, իրադարձությունների զարգացումն ու քաղաքական իրողությունների ծավալումը թերևս պետք է վաղուց բերեր մի եզրահանգման, որ այդպիսի «մեխանիկան» իսկապես էլ մնում է լոկ մեխանիկա, որովհետև համաշխարհային քաղաքականությունը մոտեցումները ձևավորում է շահերի ու տրամաբանության, այլ ոչ ունիվերսալ բանաձևերի միջոցով: Ըստ այդմ, Արցախի իշխանության համար թերևս անհրաժեշտ էր «մեխանիկայի» փոխարեն գնահատել իրավիճակը, որը թերևս կհուշեր զերծ մնալ որևէ շնորհավորանքից, գոնե առայժմ, և առավել ևս այն դեպքում, երբ նախօրեին այդ որոշումները ստորագրած Պուտինը նույն ձեռքով այսօր Մոսկվայում պատրաստվում է հռչակագիր ստորագրել Ալիևի հետ՝ դաշնակցային հռչակագիր: Ի՞նչ էր լինելու, եթե Արցախի նախագահը ձեռնպահ մնար շնորհավորանքից:

Մոսկվան իր խաղաղապահ կոնտինգենտը դուրս չէր բերելու Արցախից: Թեև, Արցախի նախագահին և նրա խորհրդատուներին հուզել է գուցե ոչ թե խաղաղապահ կոնտինգենտի և դրա հետ կապված Արցախի անվտանգության, այլ սեփական քաղաքական անվտանգության հարցը, մասնավորապես  այն ներքաղաքական խմորումների համատեքստում, որ ծավալվում են Արցախում: Իսկ այդտեղ ուշադրության է արժանի այն, որ այդ խմորումները բավականին անթաքույց ձևով հունցվում են նաև Երևանից, մասնավորապես նախկին կառավարող համակարգը ներկայացնող ներկայիս ընդդիմադիր ուժերից, որոնք ակնհայտորեն փորձում են իրենց քաղաքական ազդեցությունը հաստատել Արցախում: Իսկ այդ համատեքստում նրանք աշխուժորեն դիրքավորվում են անգամ «միութենական պետության» գաղափարի դրոշակակրի դիրքում: Ընդ որում, այդ համատեքստում ակնառու է նաև աջակցությունը Ռուսաստանի տնտեսա-քաղաքական որոշակի խմբերից, որոնք ևս բավականին ակտիվ են հենց Արցախի ուղղությամբ: Շնորհավորանքը այդ իմաստով թերևս Արայիկ Հարությունյանի «քաղաքական պաշտպանական ռեակցիան» է:

Սակայն, հարց է, դա կօգնի՞ անհրաժեշտության դեպքում, թե՞ այդուհանդերձ առավել ողջախոհ է պաշտպանությունը կառուցել Արցախի հանրային կարծիքի հիմքով՝ այդ հանրության հետ արդյունավետ աշխատանքի օգնությամբ: Իսկ ընդհանրապես, կամ 2014 թվականի «ղրիմյան համերգի» նախադեպը, ամոթալի և քաղաքական իմաստով անմիտ ու վտանգավոր նախադեպը, երբ ինչ որ մեկի մտքով անցել էր Արցախի մայրաքաղաքում համերգ կազմակերպել Ռուսաստանին միացված Ղրիմի համար: Ռուսաստանը սակայն ոչ միայն «անզգամ» գտնվեց հայկական այդօրինակ «նվիրվածության» հանդեպ, այլ առավել խորացրեց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ռազմա-քաղաքական եվրասիա-թյուրքական «սիրավեպը», որի ծանրությունը 2014, 15, 16 թվականների ընթացքում իր վրա ավելի ու ավելի ուժգին զգում էր հայկական զինուժը, իսկ դրա գերագույն գլխավոր հրամանատարն էլ 2016 թվականի հուլիսին այցելում էր Արցախ և տեղի ռազմա-քաղաքական «վերնախավին» զգուշացնում, որ զիջումների չգնալու դեպքում «երգելու» են Ստեփանակերտի կորստի ցավից: Պետք է հուսալ, որ այս անգամ գոնե բանը չի անցնի շնորհավորանքից այն կողմ և Ստեփանակերտում չի անցկացվի Դոնբասին ու Լուգանսկին նվիրված որևէ հանդիսություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում