Saturday, 25 03 2023
01:00
SOCAR-ը սկսել է ղազախական նավթի տարանցումը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հայ-թուրքական սահմանը բացվել է Հերմինե Նաղդալյանի՞ համար
ԵԱՀԿ-ում դեսպան Պապիկյանի անդրադարձը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը
Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արտաշատում
23:45
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
23:30
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
23:15
Էմանուել Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին
23:00
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Լիբանանի վիճակը բոլոր առումներով «գեշ» է․ չի բացառվում՝ բախումներ լինեն
Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել
Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանը հաղորդ է դառնում միջազգային իրավակարգին
Բախվել են BMW-ն ու մոպեդը. մոպեդի վրա գտնվող 3 հոգին հայտնվել են ​ավտոբուսի տակ. կա 2 զոհ,1 վիրավոր
Չնայած ԱՄՆ-ի զսպող կոչերին, հողի վրա Ադրբեջանի գործողությունները սահմանափակում է Իրանը
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունն ՀՀ ներքին գործերի նախարարության հետ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ
Հայ գերիների հարցերով փաստաթղթեր են տարածվել Նյու Յորքում, Ժնևում, Վիեննայում և այլուր. Միրզոյան
Էդգար Փարվանյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից
Մխիթարյանի ներկայությունը կհեշտացներ մեր գործը․ Պետրակովի և Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը ուսումնավարժություն է անցկացրել Գյումրու երկաթուղային կայարանում
Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արշակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Կանգնեցրե՛ք Ալիևին, այլապես մի օր նա և իր «կնքահայր» Էրդողանը կխժռեն նաև ձեզ
Այս որոշումը հսկայական քաղաքական ռեսուրս է տրամադրում․ Տիգրան Եգորյան
Շախմատիստ` Գարրի Կասպարով
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
Զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալ, զորամասի հրամանատարի տեղակալի կալանքի ժամկետը երկարաձգվել է
Վրաստանում չորս պատգամավոր զրկվել է մանդատից
Ծեծից հետո 15 կրակոցով սպանել է ծեծողի կնոջն ու վիրավորել ծեծողին

Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հայտարարել են տարհանման մասին

Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հայտարարել են զանգվածային տարհանման մասին: Մասնավորապես, ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է ՌԴ ղեկավարության հետ Ռոստովի մարզում քաղաքացիներին տեղավորելու պայմանավորվածության մասին:

«Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Ռոստովի մարզում պատրաստ են մեր քաղաքացիների ընդունելության եւ տեղավորման վայրերը։ Տարհանված քաղաքացիները կապահովվեն անհրաժեշտ ամեն ինչով։ Անցակետերում արագ անցնելու համար ստեղծված են բոլոր պայմանները»,- տեսաուղերձում հայտարարել է Պուշլինը:

Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը իր հերթին նույնպես բնակիչներին կոչ է արել մեկնել ՌԴ:

«Խաղաղ բնակչության շրջանում զոհեր թույլ չտալու նպատակով կոչ եմ անում հանրապետության բնակիչներին, որոնք չունեն զորահավաքային հանձնարարականներ, ինչպես նաև ներգրավված չեն սոցիալական եւ քաղաքացիական ենթակառուցվածքների կենսապահովման մեջ, ամենակարճ ժամանակում մեկնել Ռուսաստանի Դաշնության տարածք», – ասել է Պասեչնիկը:

Անդրադառնալով տարհանման մասին հայտարարություններին՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություններ չունի այն մասին, թե այս պահին ինչ է կատարվում ինքնահռչակ հանրապետություններում:

Նա ընդգծել է, որ տեղեկատվություն չունի, թե արդյոք դա համաձայնեցված է ռուսական կողմի հետ:

«Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում այնտեղ», – ասել է նա:

Բացի այդ, Պեսկովը անպատասխան է թողել այն հարցը, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է ընդունել տարհանվածներին:

«Ես չգիտեմ, թե ում հետ են եղել շփումներ, ես ոչ մի տեղեկություն չունեմ»- ասել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում