Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հերթական ասուլիսի ընթացքում չի թաքցրել իր դրական վերաբերմունքը Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորելու հեռանկարի վերաբերյալ։ «Հայաստան» դաշինքի ղեկավարը մասնավորապես կարծում է, որ նման հնարավորությունից պետք չէ վախենալ։ Ավելին, նրա խոսքով, տարածաշրջանում գործոն լինելու լուծումներից մեկը ՌԴ-ի հետ միութենական պետություն ունենալու ճանապարհն է․«Իմ իշխանության ժամանակ նման առաջարկ չի եղել, բայց հիմա նման կարգի գործընթացներին պետք է վերաբերվել շատ պրագմատիկ ու շատ կոնկրետ հաշվարկով»,- ասել է Քոչարյանը՝ ի պատասխան օրերս Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի կողմից հնչեցրած հսյտնի հայտարարություններին։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանի հետ:








































