Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Մթնոլորտը կառուցողական էր․ ինչ են քննարկել փորձագետները Արարատ Միրզոյանի հետ

Նախօրեին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱԺ փոխնախագահ,  Թուրքիայի հետ բանակցություններում հատուկ բանագնաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ու փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված հարցեր։

Հիշեցնենք՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին Վիեննայում։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, որը նույնպես ներկա էր հանդիպմանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իշխանության և թուրքագիտական հանրույթի մոտեցումները նույնը չեն, բայց հանդիպումը կարևոր է, մթնոլորտը կառուցողական էր․

«Լսվեցին մեր կարծիքները, առանձնապես նոր բան չիմացանք, որովհետև դեռ նոր է սկսվում բանակցային գործընթացը, բայց ամեն դեպքում, կարծում եմ, օգտակար էր հանդիպումը առաջին հերթին իրենց համար, որ կարծիքներ լսեն»,-ասաց թուրքագետը։

Հանդիպմանը ներկա հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին հարցեր չեն ուղղել․ «Իրենք առանձնապես բան չունեին ասելու, քանի որ առաջին հանդիպումը ձևական բնույթի է եղել, ծանոթացել են, առանձնապես նորություն չկար»,-հավելեց Սաֆրաստյանը։

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, որը նույնպես ներկա էր հանդիպմանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հասարակության մեջ առկա մտահոգություններն են ստիպել իրեն մասնակցել այդ հանդիպմանը։ Նա նշեց, որ ներկայացրել է բոլոր մտահոգությունները՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։

«Ես խոսել եմ այն մասին, որ ցեղասպանության խնդիր կա, Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու խնդիր կա, և ուրախալին այն է, որ այդ մտահոգությունը կար նաև իշխանությունների կողմից, թե հասարակությունն ինչպես է ընկալում դա, փորձագետների կարծիքն ինչպիսին է։ Ինչպես ես կռահեցի այդ հանդիպումից, հայ-թուրքական ինձ համար դեռ անհասկանալի այս գործընթացը նոր է սկիզբ առել, և ասել, թե լուրջ փաստաթղթեր են պատրաստվել, գործընթացը խորացել է, հնարավոր չէ։ Համենայնդեպս, ողջունելի է, որ փորձագիտական մակարդակով կարծիք հարցնելու պատրաստակամություն կա իշխանությունների մոտ։ Բնականաբար, մենք մեր մոտեցումները հանդես բերեցին։ Մեր կողմից յուրաքանչյուրը ուներ իր մոտեցումը»,-ասաց Մելքոնյանը՝ հավելելով, որ դրանցից մեկը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն  ամենևին չի նշանակում Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում։ Նրա խոսքով՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ամենևին չի ենթադրում պահանջատիրության խնդրից հրաժարում, դրա համար էլ այս հարցերում պետք է շատ լուրջ և զգույշ քաղաքականություն վարել։

«Կարծում եմ՝ եթե գործընթացն ընթանա այնպես, որ շատ ավելի բաց գնա և մասնագետների, հանրության կարծիքը հարցնեն, շատ ավելի ճիշտ ձևով խնդիրը կարող է լուծվել»,-ասաց Մելքոնյանը։

Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում, Մելքոնյանի խոսքով, շատ զգույշ պետք է լինենք, որովհետև գործ ունենք մի երկրի հետ, որ ունի 700 տարվա շատ խորամանկ դիվանագիտություն և կայսերական նկրտումներ․ «Ես համոզված եմ, որ եթե ոչ այս փուլում, բայց  գոնե հետագայում թուրքական կողմը բանակցային գործընթաց կմցնի հայոց ցեղասպանության խնդիրը և չի բացառվում փակուղի տանի այս գործընթացը, ինչպես դա արեց ցյուրիխյան արձանագրությունների ժամանակ»։

Մելքոնյանի խոսքով՝ թե իսկապես առանց նախապայմանների թուրքական կողմը պատկերացնում է բանակցային գործընթացը, սա մեզ համար ընդունելի տարբերակ է, թեպետ շատերի համար մոտեցումն այն է, որ հայկական կողմը պետք է նախապայման դներ, ցեղասպանության խնդիրն ընդունելուց հետո նոր բանակցային գործընթաց սկսեր։

«Սա ճանաչողական հանդիպում էր, հանրության և առավել ևս փորձագիտական կարծիքը իմանալու առումով հետաքրքրական էր»,-հավելեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում